Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ

Վերադարձ լուրերի բաժին

00:50 , 21 Օգոստոս 2019

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մասով տնօրեն Ջիհադ Ազուրի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնեց ԿԲ մամուլի ծառայությունը:

ԿԲ նախագահը գոհունակությամբ նշել է, որ ԱՄՀ համընդգրկուն ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրերն էական ազդեցություն են ունեցել Հայաստանում մակրոտնտեսական կայունության ապահովման և իրականացվող տնտեսական քաղաքականության հանդեպ վստահության կառուցման գործում: Արթուր Ջավադյանը նաև բարձր է գնահատել ԱՄՀ դերը Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները օտարերկրյա ներդրողներին և գործընկերներին անաչառ ներկայացնելու առումով:

ԿԲ նախագահը հիշատակել է 2019 թ. մայիսին ԱՄՀ խորհրդի կողմից Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ‐Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրման հաստատման փաստը, որը երկրում մակրոտնտեսական կայունության և համակարգային բարեփոխումների շարունակականության եզակի խարիսխներից մեկն է: Նա նշել է նաև Հայաստանի մասով Ֆինանսական հատվածի գնահատման ծրագրի (FSAP) ամբողջական վերանայման գործում ԱՄՀ ներդրած ջանքերի մասին՝ հատուկ շեշտելով, որ զեկույցում արտացոլված ֆինանսական հատվածի զարգացման առաջնահերթությունների վերլուծության դրույթները գործուն դեր են խաղում Հայաստանում ֆինանսական կայունության պահպանման համար, և ներառված են ԿԲ աշխատանքային օրակարգում:

Արթուր Ջավադյանը հակիրճ ներկայացրել է տնտեսական աճի, դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության մասով առկա զարգացումները, Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, պատասխանել հյուրերի հարցերին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: