Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ջանջուղազյանը կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացներում ԵՄ ակտիվ մասնակցությունը

Վերադարձ լուրերի բաժին

20:57 , 19 Փետրվար 2020

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Այդ մասին հայտնցե ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության հեռանկարները:

Ջանջուղազյանը կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացներում տարբեր գործիքների միջոցով ԵՄ ցուցաբերած աջակցությունը: Անդրադառնալով պետական ֆինանսների կառավարման ներկա բարեփոխումներին՝ նախարարը կարևորել է այդ ոլորտում Եվրաիության կուտակած փորձը և այն հայկական կողմի հետ կիսելու անհրաժեշտությունը: Խոսելով ԵՄ կողմից իրականացվող ծրագրերից և շեշտադրելով դրանց արդյունավետ իրականացումը՝ նախարարը, նշել է, որ առաջնային նշանակություն ունեն իրականացվող ծրագրերի հիմքում դրվող գաղափարներն և վերջնարդյունքը:

ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ԵՄ աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Նա միաժամանակ, բարձր է գնահատել ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի ռազմավարության շրջանակներում արձանագրված զգալի առաջընթացը և ՀՀ կառավարության կողմից Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) 2019-2023 թթ. բարեփոխումների ռազմավարության ընդունումը:

Կողմերն ընդգծել են նաև ՊՖԿՀ ռազմավարության քննարկման նպատակով 2020 թ. հունվարին դոնոր կազմակերպությունների համար կազմակերպված համաժողովի կարևորությունը և պատրաստակամություն են հայտնել երկկողմ առկա համագործակցության բոլոր ուղղություններով շարունակել ակտիվ փոխգործակցությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ իրավաբանական վարչության վերապահված վարչական վարույթները շարունակվելու են իրականացվել

Դրանք շարունակվելու են, եթե առկա չեն օրենքով նախատեսված վարչական վարույթները կասեցնելու կամ դրանց ժամկետները երկարաձգելու հիմքեր:

«Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը և որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի»,- վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ:

Եվրամիությունը կաջակցի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Համաեվրոպական դաշինքը մեր երկրին է տրամադրելու 51 միլիոն եվրո: