Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՊՐՈՖ ԱԼ» ընկերությունն ազատվեց ներմուծման մաքսատուրքից

Վերադարձ լուրերի բաժին

14:00 , 22 Օգոստոս 2019

ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց ներմուծման մաքսատուրքից ազատել «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ «ՊՐՈՖ ԱԼ» ընկերությունը 2002 թվականից գործունեություն է իրականացնում ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների արտադրության մեջ։

«Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մոտ 1 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ սարքավորումների ձեռք բերման և արտադրական տարածքների շինարարական աշխատաքների համար և ևս 8,2 միլիարդ դրամ հումքի ձեռք բերման համար։ Ներկայումս արտադրությունում աշխատում է 281 աշխատակից, նախատեսվում է ևս 50 աշխատատեղի ստեղծում՝ 280 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 20 միլիարդ դրամ, որից 12 միլիարդ դրամը կիրացվի Հայաստանում, մնացած արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ և երրորդ երկրներ։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8,2 միլիարդ դրամ, մաքսատուրքից ազատման արտոնության գումարը՝ ընդհանուր 23 միլիոն դրամ, որից Հայաստանի պետական բյուջեի եկամտի նվազումը կազմում է 10 միլիոն դրամ։ Կազմակերպությունը տեղեկացրել է նաև, որ 2018 թվականի ընթացքում իր կողմից վճարված հարկերի հանրագումարը կազմել է 479 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրը կին գործարար է

Ռիտա Մարտիրոսյանը քաղաքից գյուղ տեղափոխվելով՝ հիմնել է բուսական թեյերի արտադրություն:

«Հայաստանը լինելու է բարեկեցիկ երկիր»,- Նիկոլ Փաշինյան

Վարչապետը հանձնել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակները:

Ժամանակն է տուն գալու

Արմեն Սարգսյանը կոչ արեց բոլոր հայերին վերադառնալ հայրենիք: