Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՊրոԿրեդիտ Բանկ»-ն անցավ պատմության գիրկը. նրա իրավահաջորդը դարձավ «Ինեկոբանկը»

Վերադարձ լուրերի բաժին

17:35 , 10 Մայիս 2016

Ինչպես հայտնի է, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն 2015 թվականի դեկտեմբերին որոշում կայացրեցին միանալու վերաբերյալ և կնքեցին միացման պայմանագիր:

Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 26-ին հաստատել և գրանցել է «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ (Պահպանվող Բանկ) և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ (Միացող Բանկ) միացման պայմանագիրը:

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները և հաստատել են փոխանցման ակտը:

Արդյունքում ՀՀ Կենտրոնական բանկը 10.05.2016թ. գրանցել է փոխանցման ակտը և «Ինեկոբանկ» ՓԲԸ նոր խմբագրությամբ կանոնադրությունը, համաձայն որի «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ կհանդիսանա «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը:

Կենտրոնական բանկի խորհուրդը 10.05.2016թ. նաև ուժը կորցրած է ճանաչել «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ բանկային գործունեության թիվ 85 լիցենզիան:Որոշման տեքստը՝ ստորև:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10.05.2016թ. թիվ 69Ա

«ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԻՎ 85 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱL Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝

1. Ուժը կորցրած ճանաչել «ՊրոԿրեդիտ Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության բանկային գործունեության թիվ 85 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ` ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

Ճռռացողներն ու լոդրերը

«Տեսեք, այսօր որտեղ մենք գնում ենք ՀՀ-ում, մարդիկ հին իներցիայով ասում են՝ դե, աշխատանք լինի՝ աշխատենք։

Արդյո՞ք շինարարությունն աճում է աննախադեպ տեմպով

Վարչապետի խորհրդականի խոսքով, ներդրումներ են կատարվել նաև շինարարության ոլորտում, և շինարարության աճի տեմպերն աննախադեպ են: