Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊՊԾ գնդի գրավումը և առաջատար հայկական օնլայն ԶԼՄ-ների այցելությունները

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

14:33 , 10 Օգոստոս 2016

Գաղտնիք չէ, որ արտակարգ իրավիճակներում կտրուկ աճում են օնլայն լրատվամիջոցների այցելությունները։ Այդ առումով՝ ամենավառ օրինակը ապրիլյան իրադարձություններն էին՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում։ Ինչպես այդ մասին արդեն գրել ենք, մեր դիտարկած 40 հայկական լրատվական կայքերը միասին ապրիլ ամսին ունեցել էին ավելի քան 100 մլն 358.3 հազար այցելություն։ Այս նույն 40 կայքերը մարտին ունեցել են 56.4 մլն այցելություն։ Այսինքն, հայկական լրատվական կայքերի այցելությունների թիվն ապրիլին ավելացել էր 43.9 միլիոնով կամ մոտավորապես 78%-ով։

Դրանից հետո, ինչպես և սպասվում էր, տեղի ունեցավ այցելությունների թվի նվազում, ինչը պայմանավորված էր նաև ամառային հանգստյան սեզոնի հետ։

Սակայն հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինյալ խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումն ու դրան հաջորդած իրադարձությունները կրկին աշխուժացրեցին լրատվական դաշտը։ Մենք առանձնացրել ենք հայկական շուրջ 2 տասնյակ օնլայն ԶԼՄ-ների այցելությունների տվյալները վերջին 5 ամիսների կտրվածքով (մարտից հուլիս)։

Տվյալները վերցված են SimilarWeb համակարգից։

Ինչպես կտեսնեք՝ ընդհանուր առմամբ հայկական ԶԼՄ-ների այցելությունները ավելացել են՝ յուրաքանչյուրի մոտ տարբեր չափով։ Ճիշտ է, այցելությունների մակարդակը զգալիորեն զիջում է ապրիլին, սակայն աճն ակնհայտ է։

Հատկանշանական է նաև, որ առավել շատ աճել են այն ԶԼՄ-ների այցելությունները, ովքեր հուլիսյան իրադարձությունների օրերին ուղիղ հեռարձակում էին ապահովում։

Հոդվածի վերջում կգտնեք նաև առանձին գծապատկեր, որտեղ ցույց է տրվում տոկոսային առումով այցելությունների աճը՝ ըստ առանձին ԶԼՄ-ների։

Հայկական օնլայն ԶԼՄ-ների ամսական այցելությունները 2016թ. մարտ-հուլիս

ZLMner01

Հայկական օնլայն ԶԼՄ-ների ամսական այցելությունների աճը՝ հուլիսը հունիսի նկատմամբ,%

ZLMner02

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես ապահովել երկարաժամկետ շահութաբերություն. Ռազմավարության մշակումը կազմակերպություններում

Ըստ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի՝ կազմակերպության կողմից պլանավորած երկարաժամկետ շահութաբերության վրա կարող են ազդել 5 հիմնական գործոններ կամ ուժե

Հայաստանում ծնված տղաների և աղջիկների հարաբերակցությունը՝ 1990-2016 թվականներին

Ընդհանրապես, կենսաբանորեն ձևավորված նորմալ միջակայք է համարվում 1.04-ից 1.06-ը (յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով՝ 104-106 տղա)։

«Անելիք» բանկի տարօրինակ թռիչքն ու վայրէջքը

2017թ. երրորդ եռամսյակում բանկի վարկերն ու ավանդները պարզապես գահավիժել են։