Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պուտինը նավթի գների կայունացում է կանխատեսել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

16:44 , 23 Դեկտեմբեր 2016

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ նավթի գները 2017թ. երկրորդ կեսում կմնան մոտավորապես ընթացիկ մակարդակում։ Այս մասին հայտարարել է Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում։

Շուկայի կայունացումը, նրա կարծիքով, տեղի կունենա նավթի մեծ քանակության պատճառով։

«Ի՞նչ գներ կլինեն։ Ոչ ոք չի կարող հաստատապես ասել։ Դա բարդ հարց է, որը կախված է անորոշության բազմաթիվ գործոններից ու դրանք կանխատեսել գրեթե հնարավոր չէ։ Էներգետիկայի նախարարությունը արդեն հայտնել է իր ենթադրությունը։

Մենք կարծում ենք, որ 2017թ. նավթի գները կկայունանան։ Հաշվարկում ենք, որ նրանք կկայունանան այսօրվա մակարդակում»,- ասել է նա։
Նա նաև վստահություն է հայտնել, որ Մոսկվան ճիշտ է վարվել՝ միանալով ՕՊԵԿ-ի համաձայնագրին։

Դեկտեմբերի 10-ին Վիեննայում ՕՊԵԿ-ի ղեկավարները պայմանավորվել էին կարտելի մեջ չմտնող երկրների հետ կրճատել նավթարդյունահանումը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս

Եվրանեսթում հունիսի 25-29-ը տեղի ունեցած լիագումար նիստից Հայաստանի պատվիրակությունը գոհ է վերադարձել։

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։