Invalid username or password
«Պոբեդա» ավիաընկերությունն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը: Տեղեկությունը ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը:
Ձմեռային չվացուցակով թռիչքների տոմսերի վաճառքը «Պոբեդա»-ն դադարեցրել էր օգոստոսի 6-ին օդանավակայանի հետ տարաձայնությունների պատճառով: «Այսօր մենք վերականգնում ենք Գյումրիում չվերթների տոմսերի վաճառքը: Օդանավակայանը խոստացել է անհրաժեշտ բոլոր միջոցներն ընդունել վառելիքի լիցքավորման գործընթացի որակի վերահսկման համար: Մենք անչափ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին Գյումրի կթռչեն»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը:
Աղբյուրն օգոստոսի սկզբին հայտնել էր, թե որոշումը կապված է այն բանի հետ, որ վառելիքի լիցքավորման ընկերությունը պարբերաբար կիրառել է թերլիցքավորում: Նա ասել էր, որ ավիաընկերությունը բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ խնդրելով իրավիճակը պարզել:
Գյումրիի օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի նամակում նշված է, որ օդանավակայանը ներողություն է խնդրել տարեսկզբին վառելիքի թերլիցքավորման միջադեպի համար և խոստացել, որ «մեղավորներին կպարզեն ու կպատժեն»: «Մենք լիակատար երաշխիք ենք տալիս ապագայում համանման միջադեպերի բացառման համար»,- նշված է նամակում:
Այս պահին «Պոբեդան» կատարում է Մոսկվայից Գյումրի շաբաթական 10 չվերթ, ձմեռային սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ: Լոուքոսթերը Գյումրի չվերթները սկսել է 2016 թվականին դեկտեմբերին: «Պոբեդան» «Աէրոֆլոտ» խմբի ընկերություն է: Ավիաընկերությունն ունի 30 Boeing 737NG: 2018 թվականին ընկերությունը տեղափոխել է 7,1 մլն ուղևոր, 2019-ին նախատեսում են տեղափոխել 10 մլն մարդուց ոչ պակաս:
Դիտումներ 643
Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):
ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: