Invalid username or password
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձել է 7.6 % տնտեսական աճին և առաջ քաշել իր մասնագիտական դիտարկումները: Պատգամավորը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Վիճակագրական կոմիտեի կողմից երեկ հրապարակված՝ 2019 թվականի 7.6% տնտեսական աճի կառուցվածքն էի ուսումնասիրում։
Սեփական հաշվարկներիս հիման (ըստ պաշտոնական տվյալների) վրա կարող եմ ասել, որ 7.6% տնտեսական աճին ամենաշատը նպաստել են C դասակարգչով մշակող արդյունաբերությունը (1.4 տոկոսային կետ) և K դասակարգչով ֆինանսական/ապահովագրական գործունեությունը (1.2 տոկոսային կետ)։
R դասակարգչով Մշակույթ, զվարճություններ և հանգիստ ուղղությունը (որի մեջ մտնում են նաև բուքմեքերները) տնտեսական աճին նպաստել է 0.56 տոկոսային կետի չափով, իսկ F դասակարգչով մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում ուղղությունը՝ 1 տոկոսային կետի չափով։
Այնպես որ, պնդումները, թե 7.6% տնտեսական աճը գրանցվել է հիմնականում բուքմեքերների և մեքենաների առևտրի շնորհիվ, անհիմն են։
Այդ երկուսը միասին 7.6% տնտեսական աճի առավելագույնը 1.6 տոկոսային կետն են ապահովել (եթե ենթադրենք, որ R-ը միայն խաղային ոլորտն է, F-ը՝ միայն մեքենաների առևտուրը )»։
Դիտումներ 1838
Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):
ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: