Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պղնձաձուլական գործարան Լոռիում՝ 450 մլն դոլար ներդրմամբ. Ներդրումային նախագծեր

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

15:14 , 14 Փետրվար 2017

Հայաստանում միշտ խոսվել է այն մասին, որ մետաղների խտանյութեր արտահանելու փոխարեն ավելի նպատակահարմար կլիներ տեղում վերամշակել մետաղի հանքաքարը, կորզել մաքուր մետաղն ու արտահանել այն։ Նախ՝ դրա արժեքն ավելի մեծ է, բացի այդ՝ մի քանի անգամ նվազում են տրանսպորտային ծախսերը։

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից նախաձեռնված ներդրումային հարթակի միջոցով մշակված ծրագրերից մեկը վերաբերում է հենց այս խնդրին։ Կարելի է ասել, որ ներդրումային հարթակի ամենահավակնոտ և լայնամասշտաբ ծրագրերից մեկը պղնձաձուլական գործարանի կառուցումն է։

Համառոտ ներկայացնենք՝ ինչի մասին է խոսքը։

Այս պահին, ըստ նախագծի տվյալների, պղնձի արտադրությամբ զբաղվում է միայն Ալավերդու մետալուրգիական գործարանը, որն այժմ հանդես է գալիս որպես Armenian Copper Program ընկերություն։ Այն արտադրում է տարեկան մոտ 10 հազար տոննա պղինձ, որի համար օգտագործում է 3 ընկերությունների (Base Metalls, Թեղուտ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ) պղնձի խտանյութը։

Մյուս կողմից, Հայաստանում արտադրվում է տարեկան մի քանի հարյուր հազար տոննա պղնձի խտանյութ։ Այսինքն, դրա մեծ մասը հենց այդ տեսքով էլ արտահանվում է՝ առանց վերամշակման ենթարկվելու Հայաստանում։

Ներդրումային ծրագրում հիմք են վերցվել 2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալները՝ արտադրվել է մոտ 250 հազար տոննա պղնձի խտանյութ։ Խտանյութի մեջ պղնձի պարունակությունը միջինը 25% է։ Այսինքն, ըստ ծրագրի, Հայաստանում կարելի է արտադրել տարեկան 65 հազար տոննա պղինձ, որի արժեքն ավելի բարձր է, իսկ հետագայում այդ թիվը կհասցվի 80 հազար տոննայի (մեր կողմից ավելացնենք, որ 2016 թվականին արտադրվել է շուրջ 390 հազար պղնձի խտանյութ)։

Բացի այդ, հաշվի առնելով որ պղնձի պարունակությունը 25% է, ստացվում է, որ տեղափոխման ժամանակ տրանսպորտային 75%-ը բաժին է ընկնում արժեք չներկայացնող նյութերին։ Այսինքն, մաքուր պղնձի արտահանման տրանսպորտային ծախսը 4 անգամ ավելի էժան է։

Այս ամենը հաշվի առնելով՝ նախագծով առաջարկվում է կառուցել պղնձաձուլական գործարան՝ տարեկան 80 հազար տոննա պղինձ արտադրելու հզորությամբ։ Դա կարելի է անել 2 տարբերակով՝ արդիականացնել ներկայիս գործարանն ու մեծացնել դրա հզորությունները, կամ կառուցել նոր գործարան։

copper-smelting

Ըստ նախագծի՝ այս ծրագրի իրականացման համար կպահանջվի 400-450 մլն դոլարի ներդրում։

Տարեկան 80 հազար տոննա պղինձ արտադրելը կբերի տարեկան 360 մլն դոլար հասույթ (նախագծում 1 տոննայի գինը վերցված է 4500 դոլար)։

Ծրագրի շահութաբերությունը գնահատվել է 8%։ Սա նշանակում է, որ գործարանը տարեկան կունենա տարեկան 28.8 մլն դոլարի շահույթ։ Այսինքն, ներդրումը ետ կգա մոտ 14 տարում (payback):

Սա, ինչպես նշեցինք, ամենալայնամասշտաբ ծրագրերից մեկն է, սակայն դրա իրականացումը իրատեսական է գնահատվում կառավարության կողմից։

Ի դեպ, եթե ծրագրով հետաքրքրվող գործարարներ կան, ապա կարող են կապ հաստատել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ.

Tel.: +374 11 597128
Fax: +374 11 597 125
E-mail: projects@mineconomy.am

Ավելացնենք, որ B4B.am-ը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ կնքած հուշագրի շրջանակներում առանձին-առանձին կներկայացնի ներդրումային ծրագրերը և հարցերի դեպքում՝ պատասխանատուներից լրացուցիչ պարզաբանումներ կապահովի դրանց վերաբերյալ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես ապահովել երկարաժամկետ շահութաբերություն. Ռազմավարության մշակումը կազմակերպություններում

Ըստ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի՝ կազմակերպության կողմից պլանավորած երկարաժամկետ շահութաբերության վրա կարող են ազդել 5 հիմնական գործոններ կամ ուժե

Հայաստանում ծնված տղաների և աղջիկների հարաբերակցությունը՝ 1990-2016 թվականներին

Ընդհանրապես, կենսաբանորեն ձևավորված նորմալ միջակայք է համարվում 1.04-ից 1.06-ը (յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով՝ 104-106 տղա)։

«Անելիք» բանկի տարօրինակ թռիչքն ու վայրէջքը

2017թ. երրորդ եռամսյակում բանկի վարկերն ու ավանդները պարզապես գահավիժել են։