Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Պետք է ստեղծել կոռուպցիան բացառող համակարգեր». Կարեն Կարապետյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

12:52 , 29 Դեկտեմբեր 2016

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձավ հաշմանդամության կարգ տրամադրող կառույցների գործունեությանը և նշեց, որ անհրաժեշտ է ոլորտում իրականացնել արմատական փոփոխություններ: «Սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ՝ պետական ծրագրերի ամբողջ սպեկտրով: Պետք է ստեղծենք համակարգեր, որոնք պետք է բացառեն կոռուպցիան: Անհրաժեշտ է բարձրացնել թե՛ ծրագրերի հասցեականությունը, թե՛ դրանց արդյունավետությունը: Հարկ է, որ պետությունը օգնության ձեռք մեկնի կարիքավորին, նրան ոտքի կանգնելուն նեցուկ լինի, սակայն չստեղծի չաշխատելու խթաններ, լինի առարկայական՝ անհատին դժվարին կացությունից դուրս գալու, բայց ոչ այդ պայմաններին սովորեցնելու համար»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, թե սոցիալական պետական ծրագրերը պետք է այնպես մշակվեն, որ օգնությունը երբեք չբերի չարաշահումների, կոռուպցիոն դրսևորումների, առաջինը հասնի ամենակարիքավորներին, չաղավաղի սոցիալական արդարությունը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում էվոլյուցիոն ճանապարհով իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից, այդ իսկ պատճառով ԲՍՓ-ում պետք են արմատական բարեփոխումներ:

Վարչապետը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց տասնօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել ոլորտի բոլոր բիզնես պրոցեսներում արմատական փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հիմքում դնելով սկզբունքային մոտեցումները:

«Պետք է տարանջատել դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթները՝ պրակտիկորեն բացառելով քաղաքացիների անմիջական շփումը որոշում կայացնողների հետ, ձևավորել որոշումների կայացման կենտրոնացված մարմին: Անհրաժեշտ է վերանայել հաշմանդամության սահմանման գործում չափորոշիչները՝ հստակ տարանջատելով հիվանդ լինելը և հաշմանդամություն ունենալը, յուրաքանչյուր կարգավիճակի համար սահմանելով քաղաքացուն անհրաժեշտ ծառայությունների ծավալը և սոցիալական երաշխիքների համակարգը»,- ասաց Կարապետյանը՝ հանձնարարելով նաև ներկայացնել առաջարկություն նոր անձնակազմի ձևավորման, նրանց որակավորմանը ներկայացվող պահանջների, թվաքանակի, վարձատրության մեխանիզմների վերաբերյալ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ

Հայ գործարարները հնարավորություն կստանան հիմնելու իրենց ձեռնարկությունների ներկայացուցչությունները

Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՊԵԿ-ը պարզաբանում է հիպոթեքային վարկի տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման մասին լուրերը

Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հիպոթեքային վարկի սպասարկման համար…