Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Պետք է ներդաշնակեցնել Արցախի և Հայաստանի տնտեսական քաղաքականությունները»,- Աշոտ Մարկոսյան

Վերադարձ լուրերի բաժին

11:40 , 11 Մարտ 2019

«Արցախպրես»-ի հետ զրույցի ընթացքում Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի դասախոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը կարծիք է հայտնել, որ Ստեփանակերտը և Երևանը պետք է գնան երկու հայկական պետությունների տնտեսական քաղաքականությունների ներդաշնակեցմանը: «Պետք է թե՛ աճի տեմպերի, թե՛ կոորդինացիայի, թե՛ ինտեգրման և թե՛ տնտեսության կազմակերպման տեսանկյուններից առաջընթաց ունենանք, քանի որ ցավով ենք արձանագրում, որ անցած ժամանակահատվածը բավարար արդյունավետությամբ չենք օգտագործել»,- նշել է պրոֆեսորը:

Ըստ նրա՝ յուրաքաչյուր երկիր պետք է օգտագործի իր բացարձակ և համեմատական կամ հարաբերական առավելությունները, որոնք երկիրը շահեկան դրության մեջ են դնում իր գործընկերների հետ համագործակցության ժամանակ: «Համեմատական առավելություն ասելով մենք հասկանում ենք այն, ինչ ազգը ձեռք է բերում ունակությունների, կրթության հիման վրա»,- շեշտել է մասնագետը: Պրոֆեսորը համոզված է՝ Արցախն ունի համեմատական և, հատկապես, բացարձակ առավելություն: Աշոտ Մարկոսյանն ասել է, որ Արցախի հնարավորությունները, որոնք արդյունավետ են դարձնում տնտեսության կազմակերպումը, օգտակար են ՀՀ-ի համար և ընդհակառակը:

Նրա խոսքով՝ երկու հայկական պետությունների հնարավորությունների օգտագործումը ավելի մրցունակ է դարձնում հայկական ապրանքների և ծառայությունների արտահանումը, ինչը ևս կարևոր հանգամանք է:

Մասնագետը Սսկզբունքորեն դեմ է, որ «տնտեսական հեղաղփոխություն» տերմին գոյություն չունի: «Սոցիալ-տնտեսական զարգացումը կարող է ընթանալ երկու ճանապարհով՝ աստիճանական և արմատական փոփոխությունների: Սրանք մեկը մյուսին հերթագայում են: Գոյություն ունի արմատական հեղափոխության երկու տարբերակ. առաջինը, որը ժխտում է ամեն ինչ և առաջարկում է ամեն ինչ սկսել նոր էջից և երկրորդ հիմնական ճանապարհը, որը գոյություն ունի, երբ արմատական փոփոխություններն արվում են կառուցողական նպատակով՝ ավելի արագացնելու և ավելի արդյունավետ հետևանքներ բերելու տեսակյունից»,- ընդգծել է Մարկոսյանը:

Նա ասել է, որ շատ կարևոր է նաև պետության կամ կառավարության արդյունավետության բարձրացումը, և առաջիկայում Արցախում ևս սա պետք է կարևորագույն ուղղություն դառնա: Պետք է կարողանալ նաև տնտեսական աճը զուգակցել համաշխարհային զարգացման օրինաչափությունների հետ:

Նիկոլ Փաշինյանին Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հորությունյանի ուղղած բաց նամակի մասին, որով վերջինն առաջարկում էր ավելացնել արտաքին պարտքը, Մարկոսյանն ասել է, որ այն իրատեսական է: «Պարզապես այդ ռեսուրսները պետք է օգտագործվեն արդյունավետ: Անհրաժեշտ է ներգրավվող միջոցները ծառայեցնել երկրի տնտեսական զարգացմանը, բնակչության բարեկեցության բարձրացմանը և կյանքի որակի լավացմանը: Աշխարհում չկան պետություններ, որոնք արտաքին պարտք չունեն: Պատճառն այն է, որ արտաքին շուկաներում փողն ավելի էժան է: Նշված առաջարկությունը կառուցված է հենց այս թեզի վրա»,- պարզաբանել է պրոֆեսորը: ըստ նրա՝ այդ տեսանկյունից կարևոր է ներդրումային միջոցներ ունենալը: Պետք է համոզված լինել, որ միջոցները արդյունավետ են օգտագործվելու, այսինքն՝ ավելացվելու է զբաղվածությունը և ավելանալու են արտահանման ծավալները:

Պրոֆեսորը նշել է, որ ըստ հետազոտությունների և ուսումնասիրությունների՝ Հայաստանում և Արցախում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հիմնական արգելքը բավարար ֆինանսական միջոցների պակասն է, որն էլ հանգեցրել է փողի «թանկացմանը»: «Երկու հանրապետությունում էլ տնտեսության արգելակներից հիմնականը ցածր աշխատավարձն է»,- եզրափակել է պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։