Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետք է մտածենք ՀՆԱ-ն աճեցնելու մասին. Ջանջուղազյան

Վերադարձ լուրերի բաժին

Տարօրինակ կլինի, եթե ֆինանսների նախարարը մտահոգված չլինի պետական պարտքի ավելացմամբ: Մենք մշտապես մոնիթորինգի ենք ենթարկում պարտքի զարգացումները և ռիսկերը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով պետական պարտք-ՀՆԱ հարաբերությանն ու 750 մլն դոլարի պարտատոմսերի թողարկմանը:

Նախարարի խոսքով՝ 2021-ի բյուջեի նախագծով արդեն իսկ նախատեսված էր դեֆիցիտի ֆինանսավորում՝ միջազգային շուկայից 500 մլն դոլարի պարտատոմս ներգրավելու ճանապարհով: Ջանջուղազյանը նշեց, որ գումարները ծախսվելու են բյուջեով նախատեսված ուղղություններով:

Նա տեղեկացրեց, որ իրենց գնահատմամբ՝ այս տարվա ավարտին կառավարության պարտքը կկազմի 66.3 տոկոս, այսինքն՝ կմոտենա 8.5 մլրդ դոլարի, պետական պարտքը՝ 70 տոկոսի՝ 8.9 մլրդ դոլարի: Սակայն, ըստ նախարարի, կարևոր գործոնը փոխարժույթն է, ուստի հստակ գնահատական տալ՝ որքան կկազմի պարտքը տարեվերջին, դժվար է:

«Պարտքի յուրաքանչյուր շեմ իր ռիսկն ունի: Զարգացող երկրներում 70-ից բարձր պարտք-ՀՆԱ սցենարը համարվում է բարձր ռիսկայնության, եթե բացակայում է պարտքի հետվերադարձի տեսլականը: Իհարկե պետք է ջանք գործադրենք վերադառնալու ավելի ցածր շեմի, նաև պետք է մտածենք ոչ թե պարտքը նվազեցնելու, այլ ՀՆԱ-ն աճեցնելու մասին, դա մեր ծրագրերի մաս է»,- ընդգծեց ֆինանսների նախարարը:

Անդրադառնալով գարնանը թոշակների և նպաստների հնարավոր չվճարման մասին որոշ կանխատեսումներին՝ Ջանջուղազյանն ասաց, որ նման սպասումները հիմնավոր չեն: «Նման խնդիր չի առաջանա, մենք գտնվում ենք համեմատաբար կայուն վիճակում, իրականացվող քաղաքականությունը մակրո իմաստով գնահատվում է կայուն, դա ոչ միայն մեր, նաև արտաքին ներդրողի գնահատականն է»,- նշեց նա:

Նախարարը հայտնեց, որ այս ամսվա վերջին կունենանք 2020-ի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջին գնահատականը: Նրա խոսքով՝ տնտեսական անկումը կկազմի 7.9 տոկոս, իսկ 2021-ի համար կանխատեսվում է 3.2 տոկոս տնտեսական աճ: «Ավելի մեծ ջանք գործադրելու դեպքում կարող ենք ավելի մեծ աճ ունենալ»,- եզրափակեց Ջանջուղազյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

UCOM-ն առաջարկում է առանց կանխավճարի ձեռք բերել ցանկացած գաջեթ

Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։

ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի համագործակցությունը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում՝ ընկերության պայմանագրային պարտավորությունների բարեհաջող կատարման գրավական

«Ֆոտոն» ՍՊԸ-ի գործունեությունը բազմաբնույթ է. ընկերությունը, ներմուծելով Ռուսաստանից ձավարեղենի և մակարոնեղենի լայն տեսականի, հանդիսանում է սննդամթերքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև արտադրում է գրասենյակային, խոհանոցային և փափուկ կահույք: