Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Պետք է հստակ տարանջատենք իշխանությունն ու բիզնեսը»,- ՀՀ վարչապետ

Վերադարձ լուրերի բաժին

15:51 , 12 Փետրվար 2019

Հայաստանի Հանրապետությունում անցում է տեղի ունենում գերկենտրոնացված համակարգից ապակենտրոնացված համակարգի:Այդ մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ նկարագրում էի հեղափոխության հաղթանակի փուլերը, ամենակարևոր, շրջադարձային կետը համարեցի ապակենտրոնացումը, ես դա ասում էի հենց նաև տնտեսական կյանքի կազմակերպման և կառավարման իմաստով: Ըստ էության, ես կխոսեի որոշակի դե ֆակտո և դե յուրե լիազորություններից հրաժարվելու անհրաժեշտության մասին: ՀՀ-ում անցում է տեղի ունենում գերկենտրոնացված համակարգից դեպի ապակենտրոնացված համակարգ, և այս ընթացքում մենք, իհարկե, կունենանք բազմաթիվ հարակից էֆեկտներ, բայց, ընդհանուր առմամբ, սա ճիշտ ռազմավարություն է, որովհետև ապակենտրոնացման տրամաբանությունը համապատասխանում է նաև ժողովրդավարության և լիազորությունների որոշակի պատվիրակման տրամաբանությանը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ կարևոր է իշխանության և տնտեսական գործունեության տարանջատումը:«Մեր կառավարության համար շատ կարևոր է ոչ անհրաժեշտ կարգավորումներից հրաժարվելը: Բայց ես նաև նկատի ունեմ ստվերային կարգավորումները: Շատ կարևոր է մեզ համար իշխանության և տնտեսական գործունեության տարանջատումը: Որովհետև, եթե լիազորությունների ու փիլիսոփայության մեջ մնան տեղական ինքնակառավարման մարմինները, խնդիրները ինքնըստինքյան կլուծվեն, որովհետև խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ քաղաքապետը կամ վարչապետը, կամ նախարարը մրցակից է տնտեսական որոշակի ոլորտում որևէ այլ տնտեսավարող սուբյեկտի հետ:

Ապակենտրոնացման մեր տրամաբանությունը հետևյալն է՝ ռիսկեր չկառավարող կարգավորումներից մենք պետք է հրաժարվենք և հստակ տարանջատենք իշխանությունն ու բիզնեսը»,- նշեց վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Ավինյանը Բոսթոնում հանդիպել է հայ համայնքի հետ

Փոխվարչապետը հայրենակիցներին կոչ է արել գիտելիքի և փորձի փոխանակման ճանապարհով ակտիվորեն ներգրավվել նոր Հայաստանի կառուցման աշխատանքներին:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը ծանոթացել է Շիրակի մարզի ընկերությունների արտադրանքին

Նիկոլ Փաշինյանն ընկերությունների ներկայացուցիչներից հետաքրքրվել է արտադրության կազմակերպման խնդիրներից և առաջիկա ծրագրերից:

Ներդրումների ներգրավման նպատակով կառավարությոնը մտադիր է փոփոխել գնումների համակարգը

Վարչապետի խոսքով, բնականաբար, ներդրողի առաջ պետք է խնդիր դրվի գնումների ընթացքում Հայաստանից դուրս ձեռք բերել գործընկերներ, որպեսզի արտադրական պրոցեսը լինի հնարավորինս երկարաժամկետ: