Invalid username or password
Հայաստանում տնտեսական հեղափոխությանը նվիրված գիտաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյան ասել է, որ հանքարդյունաբերության կարևոր խնդիրը ոլորտի կառուցվածքն է: Ըստ նրա մեր հանքարդյունաբերության արտահանման 90 տոկոսը խտանյութն է: Վարչապետի խոսքով՝ դա մեծ խնդիր է, ինչը նշանակում է, որ մեր պետությունը հանքահումքային երկրի կարգավիճակ ունի՝ սրանից բխող հետևանքներով: «Մեր խնդիրն է՝ այս հանքարդյունաբերության ցիկլը հնարավորինս երկարացնել: Այս կապակցությամբ, իհարկե, կառավարությունը քննարկումներ, բանակցություններ ունի, մի քանի ներդրումային առաջարկներ կան և մենք հույս ունենք, որ այդ ներդրումային առաջարկներից գոնե մեկն իրականություն կդառնա և մենք դրա համար կանենք ամեն ինչ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ շատ բան որոշում են ընթացիկ կոնյուկտուրան և երկարաժամկետ կանխատեսումները՝ կապված մետաղների գների հետ, բայց այդ առումով կան որոշակի լավատեսական ազդակներ:
Դիտումներ 454
Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:
Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: