Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապագայում ունենանք երկնիշ տնտեսական աճ». Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյան

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

14:51 , 25 Փետրվար 2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագիրը մեծ հնարավորություն է, որպեսզի համատեղ կարողանան լուծում տալ մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին: Վարչապետը բարձր է գնահատել Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի ներդրումը մեր երկրի զարգացման գործում և շնորհակալություն հայտնել նրան համատեղ աշխատանքի համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում կարևոր ծրագրերը և բարեփոխումները լավ հիմքերի վրա են դրվել, արձանագրվել ակնառու ձեռքբերումներ և նշել, որ Կարեն Ճշմարիտյանն իր գիտելիքն ու փորձը այսուհետ ևս կշարունակի ներդնել մեր երկրի հետագա զարգացման գործում:

Ներկայացնելով Արծվիկ Մինասյանին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ նրա ակտիվ գործունեությունը քաղաքական դաշտում բոլորին է հայտնի և համոզմունք է հայտնել որ պարոն Մինասյանի նշանակումն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում կնպաստի գերատեսչության հետագա բոլոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Վարչապետը նորանշանակ նախարարին է հայտնել իր և կառավարության աջակցությունը և վստահություն հայտնել, որ նախարարության պրոֆեսիոնալ թիմը նախարարի գլխավորությամբ կշարունակի ակտիվ ու արդյունավետ գործունեությունը:

Կարեն Ճշմարիտյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին և վարչապետին՝ աջակցության և վստահության համար, ինչպես նաև նախարարության աշխատակազմին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, որի արդյունքում կարողացել են անհրաժեշտ հիմքեր ստեղծել և պատվով դուրս գալ մարտահրավերներից: Կարեն Ճշմարիտյանն Արծվիկ Մինասյանին մաղթել է ամենայն բարիք և պատրաստակամություն հայտնել սատար կանգնելու այն բոլոր ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են լինելու երկրի տնտեսական հիմքերի ամրապնդմանը:

Իր հերթին, Արծվիկ Մինասյանը նշել է, որ քաղաքական հուշագրի շրջանակում երկու քաղաքական ուժերը միավորում են ջանքերը նաև տնտեսական քաղաքականության իրականացման գործում: Պարոն Մինասյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին, վարչապետին և ՀՅԴ-ին՝ աջակցության և վստահության համար: Նորանշանակ նախարարը շնոփրհակալություն է գայտնել նաև պարոն Ճշմարիտյանին ոչ միայն այս ընթացքում ծավալած գործունեության, այլև այն տարիների, երբ Հայաստանն արձանագրեց երկնիշ տնտեսական աճ: Նրա խոսքով՝ այս փոփոխությունը քաղաքական հենքի վրա է և ինքը վստահ է, որ պրոֆեսիոնալ թիմի հետ կկարողանան նոր տնտեսական քաղաքականության հենքի վրա զարգացնել նաև այն ծրագրերը, որոնք նախանշված են եղել, որովհետև այլևս ՀՅԴ-ն պատախանատվություն է վերցրել նաև կառավարության բոլոր ծրագրերի կատարման համար: Արծվիկ Մինասյանը վստահություն է հայտնել, որ կարձակագրվեն լավ արդյունքներ:

Ամփոփելով՝ ՀՀ վարչապետը կարևորել է Էկոնոմիկայի նախարարության գործունեությունը և նշել, որ այն ունի մեծ անելիք: «Կիսում եմ պարոն Ճշմարիտյանի այն մոտեցումները, որ մենք 2015 թվականին ունենցել ենք լուրջ մարտահրավերներ և բոլորիս ուժերի համատեղմամբ կարողացանք ունենալ նաև տնտեսական աճ, ի տարբերություն տարածաշրջանի երկրների, գործընկերների երկրների, որոնք ունեցան տնտեսական անկում: Իհարկե դա մեզ չի բավարարում, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապագայում ունենանք երկնիշ տնտեսական աճ, ինչը հնարավորություն կտա բարելավել հասարակության սոցիալական վիճակը: Համոզված եմ, որ պարոն Մինասյանի գլխավորությամբ պրոֆեսիոնալ թիմն ամեն ինչ կանի՝ 2016 թվականին հաջողություններ արձանագրելու և մարտահրավերներին դիմակայելու համար: Քանի որ աշխարհը շատ արագ է փոփոխվում, աշխարհաքաղաքական զարգացումներն անկախատեսելի են, մենք պետք է լինենք միասնական, հանդուրժող և անենք հնարավորը, որպեսզի կարողանանք ապահովել մեր տնտեսության զարգացումը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը ներկայացրել է հանրապետության չորրորդ նախագահի թեկնածուին

Հանդիպումը տեղի է ունեցել այսօր նախագահի նստավայրում:

«Ծանրաձողը, որը վերցնում եք, պետք է մաքսիմալ ծանր լինի». Վարչապետի հորդորը՝ Արտեմ Ասատրյանին և նրա աշխատակազմին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր գործընկերոջը

Վարչապետը ցավակցել է իրանական «Սանչի» նավթատարի hրդեհվելու և խորտակման կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են նավի անձնակազմի տասնյակ աշխատակիցներ: