Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետությունն ուսումնասիրում է Ucom-ի կողմից Beeline-ը գնելու գործարքի հնարավորությունը

Վերադարձ լուրերի բաժին

00:14 , 14 Փետրվար 2020

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուսումնասիրում է Հայաստանում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական «Յուքոմ» ՓԲ ընկերության կողմից VEON Ltd. ընկերության (NASDAQ և Euronext Ամստերդամ) հայաստանյան բիզնեսը (Beeline ապրանքանիշ) գնելու վերաբերյալ գործարքի հնարավորությունը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Այս պահին ուսումնասիրություն է իրականացվում: Ընդամենը օրեր առաջ մեր առաջին նիստն էր: Տեղեկատվություն ենք հավաքագրում, որպեսզի հասկանանք, թե հնարավոր շուկաներում ինչ է կատարվելու: Այդ շուկաներն են՝ ամրակցված կապը, ինտերնետը, շարժական ինտերնետը, բջջային կապը, հեռուստատեսության վերահեռարձակման իրավունքը: Շուկաներն առանձին-առանձին նայելու ենք և ամբողջական պատկեր ենք ներկայացնելու: Եթե տեսնենք, որ կլինի խնդիր շուկայի տնտեսական մրցակցության առումով, ապա մեր դատողությունները կլինեն, եթե կտեսնենք, որ խնդիր չկա, կասենք՝ խնդիր չկա: Հնարավոր է նաև պայմանով գործարք լինի, այսինքն՝ պետությունը որոշ պայմաններ թելադրի գործարքի հետ կապված»,- ասաց Գևորգյանը:

Արմենպրես

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: