Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետությունների միջև անթուղթ առևտրի դյուրացման հեռանկարները համախմբել են պետական և մասնավոր հատվածները

Վերադարձ լուրերի բաժին

01:05 , 17 Մայիս 2019

Երևանում տեղի ունեցավ անթուղթ առևտրի դյուրացմանը նվիրված խորհրդատվություն: ՄԱԿ-ի` Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) նախաձեռնած ազգային խորհրդատվությունը համակարգում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Այդ մասին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Տարբեր գերատեսչությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ միջազգային փորձագետները քննարկել են երկրների միջև տվյալների էլեկտրոնային փոխանակման միջոցով անթուղթ առևտրի կայացման հեռանկարները, վերհանել Հայաստանի հնարավորություններն ու խնդիրները: Խորհրդատվության ընթացքում մասնակիցները վերլուծել են ոլորտին առնչվող իրավական կարգավորումները և տեխնիկական հնարավորությունները, քննարկել հիմնական ձեռքբերումները: Դիտարկվել են նաև բիզնես գործընթացների վերլուծությունների հիման վրա կատարվող արտահանման և ներմուծման ընթացակարգերը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը, շնորհակալություն հայտնելով միջազգային փորձագետներին աջակցության համար, նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ և ԵՄ Արևելյան գործընկերության անդամ առաջին երկրներից է, որը ստորագրել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան անդրսահմանային առևտրի դյուրացման շրջանակային համաձայնագիրը. «Մենք կարծում ենք, որ տեխնոլոգիական զարգացումը միտված է պարզեցնելու և դյուրացնելու պետությունների միջև ապրանքաշրջանառությունը և սահմանահատման դժվարությունները»:

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

UNESCAP-ի Առևտրի, ներդրումների և նորարարության վարչության Առևտրային քաղաքականության բաժնի ղեկավար Յան Դուվալի գնահատմամբ Հայաստանը կարող է ոչ միայն սովորել աշխարհի երկրներից, այլև օրինակ ծառայել հատկապես Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների համար` մաքսային ոլորտի էլեկտրոնայնացման և էլեկտրոնային կառավարման գործընթացներով: Յան Դուվալը նաև պատրաստակամություն է հայտնել` UNESCAP-ի փորձագիտական ներուժն ուղղելու անթուղթ առևտրի զարգացմանը` ի նպաստ ՀՀ-ում առևտրի դյուրացման:

Ճշգրտված ծրագրային ցուցանիշը գերակատարվել է շուրջ 59 մլրդ դրամով

Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):

Քաղաքացիները ԿԲ-ում կարող են փոխանակել հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները

ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ձևակերպելու շահավետ պայմաններից

Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: