Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետությունը տեղական ընկերություններին կներկայացնի արտերկրում. Հակոբ Արշակյան

Վերադարձ լուրերի բաժին

16:17 , 08 Փետրվար 2019

Պետությունը հանձն է առնում իր ընկերությունները ներկայացնել արտասահմանյան շուկաներում, ինչը հեղափոխական շրջադարձ է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Նրա փոխանցմամբ՝ նախարարության կազմում նախատեսվում է երկու ուղղությամբ պետական վաճառքի ստրատեգիական թիմ ստեղծել. «Ես առաջիկայում առիթ կունենամ այդ մասին խոսելու բարձր տեխնոլոգիական ու ռազմարդյունաբերական համայնքի հետ, մենք ստեղծելու ենք պորտֆելներ՝ պրոդուկտների, ծառայությունների, նաև մեր գիտահետազոտական պոտենցիալի, որոնց վաճառքի ուղղությամբ աշխատելու ենք դրսի շուկաների մեր գործընկերների հետ»,- ասաց նա:
Հակոբ Արշակյանը հորդորեց վաճառքը չընկալել ագրեսիվ առումով, այլ՝ գիտատեխնիկական, տեխնոլոգիական համագործակցության, երբ երկրները միմյանց հետ տեխնոլոգիաներ են փոխանակում:

Նրա փոխանցմամբ՝ նույնը տեղի է ունենալու նաև ռազմարդյունաբերական ոլորտում. «Մենք հիմա սկսել ենք թիմի ձևավորումն ու առաջիկայում դրա արդյունքները շատ հստակ կերևան»,- նշեց Արշակյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայ գործարարն ընդունել է Ցուկերբերգի մարտահրավերը և ստեղծել «քնելու տուփ»

«Մենք ընդունել ենք Ցուկերբերգի մարտահրավերը»,-Գրեգ Հովհաննիսյանն իր բիզնես գաղափարի համար արդեն հավաքել է ավելի քան $100 000:

Տիգրան Ավինյանը Բոսթոնում հանդիպել է հայ համայնքի հետ

Փոխվարչապետը հայրենակիցներին կոչ է արել գիտելիքի և փորձի փոխանակման ճանապարհով ակտիվորեն ներգրավվել նոր Հայաստանի կառուցման աշխատանքներին:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը ծանոթացել է Շիրակի մարզի ընկերությունների արտադրանքին

Նիկոլ Փաշինյանն ընկերությունների ներկայացուցիչներից հետաքրքրվել է արտադրության կազմակերպման խնդիրներից և առաջիկա ծրագրերից: