Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետությունը շահութահարկի կանխավճարների չեղարկման հարց չի քննարկում

Վերադարձ լուրերի բաժին

20:24 , 23 Ապրիլ 2020

Պետությունը ներկայում չի պատրաստվում չեղարկել շահութահարկի կանխավճարները կամ հետաձգել դրանց վճարումը: Այդ մասին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահը հիշեցրել է որ հարկ վճարողները կարող էին մինչև այս տարվա մարտի 20-ը ներկայացնել հայտարարություն և օգտվել շահութահարկի կանխավճարների այլընտրանքային եղանակից, որը ենթադրում է նախորդ եռամսյակի շրջանառության 2 տոկոսի չափով կանխավճարի դրույթ: «Կարծում եմ, որ պետք է օգտվեին այդպիսի հնարավորությունից, որովհետև մարտի 1-ից մենք արդեն ունեինք կորոնավիրուսով առաջին վարակվածը, մարտի 14-ին արտակարգ դրություն էր հայտարարվել: Այսօր կանխավճարների տարկետման կամ կանխավճարների երկարաձգման քննարկում չկա օրակարգում: Բայց ցանկացած միջոցառում, հարց կարող ենք քննարկել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Համենայն դեպս, իրավիճակն այս պահին չենք գնահատում այնպիսին, որ շահութահարկի կանխավճարները չեղարկենք կամ հետաձգենք»,-ասել է Անանյանը:

Շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգը հնարավորություն է տալիս հարկ վճարողներին վճարումները կատարել ոչ թե նախորդ տարվա շահութահարկի գումարի որոշակի տոկոսի չափով, այլ նախորդ եռամսյակի շրջանառության 2 տոկոսի չափով:

Արմենպրես

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: