Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետությունը շահութահարկի գումարի 30%-ի չափով կաջակցի բիզնեսին՝ նոր ստեղծվող աշխատատեղերի աշխատավարձի ֆինանսավորման մասով

Վերադարձ լուրերի բաժին

16:02 , 05 Հոկտեմբեր 2017

ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունը այսօր սահմանել է.

– գործարար ծրագրերի հավանության արժանացման և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման կարգը: Ըստ այդմ սահմանվում են այն եկամտատեսակները, որոնք համարվելու են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ: Առաջարկվում են նաև նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ հաշվարկվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկման առավել հստակ մեխանիզմներ: Արդյունքում ակնկալվում է ապահովել շահութահարկի արտոնության կիրառման հնարավորությունը: Ըստ այդմ, պետությունը շահութահարկի գումարի 30 տոկոսի չափով բիզնեսին աջակցում է՝ նոր ստեղծվող աշխատատեղերի աշխատավարձի ֆինանսավորման մասով: Որոշման ընդունումը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը: Վարչապետը հորդորել է կիրառել այնպիսի գործիքակազմ և վարչարարություն, որպեսզի գործարարների համար արհեստական բարդություններ չստեղծվեն: 

– ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը և հաստատել ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի ձևը: Մասնավորապես, մշակվել են ծրագրերի գնահատման նոր չափորոշիչներ, էականորեն կրճատվել են նախարարություններում փաստաթղթաշրջանառության ժամկետները, հանվել է կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխանության պահանջը և այլն:

– բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ներկայացման կարգը, որով, մասնավորապես, վճարողն էլեկտրոնային եղանակով հարկային միասնական հաշվարկ ներկայացնելու համար հարկային մարմնի՝ հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգում ընտրում է միասնական հարկային հաշվարկը: Ակնկալվում է, որ ընդունված որոշումը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը, հարկ վճարողների և հարկային ու լիազոր մարմինների միջև շփումների, ինչպես նաև հարկային հաշվառման վրա ծախսվող ժամանակի կրճատմանը:

– ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակը: Այն կիրառվելու է երեք ոլորտում՝ կրթություն և գիտություն, սոցիալական և առողջապահական:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը ներկայացրել է հանրապետության չորրորդ նախագահի թեկնածուին

Հանդիպումը տեղի է ունեցել այսօր նախագահի նստավայրում:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել»,- ասել է Վասակ Թարփոշյանը:

ՊԵԿ-ը 26.4 մլրդ դրամով գերակատարել է հարկային մուտքերը. 2017թ. տարեկան ցուցանիշները (գծապատկերներ)

2016 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ ՊԵԿ-ի կողմից հավաքագրված հարկերն ու տուրքերը ավելացել են 78.1 մլրդ դրամով