Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետությունը նախատեսում է սահմանամերձ համայնքներում գյուղացիական վարկերի համար երաշխիքի տրամադրում

Վերադարձ լուրերի բաժին

00:05 , 25 Դեկտեմբեր 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է պիլոտային ծրագրով սահմանամերձ գյուղերում գրավի առարկա չունեցող գյուղացիական տնտեսություններին վարկի ձեռքբերման համար տրամադրել լրացուցիչ երաշխիքներ: Այդ մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը:

«Ռազմավարության միջոցառումներով նախատեսվում է Վարկային երաշխիքների հիմնադրամի ստեղծում, որով մենք ուզում ենք անել պիլոտային ծրագիր՝ սահմանամերձ գյուղերում երաշխիքներ տրամադրելու այն գյուղացիական տնտեսություններին, որոնք գրավի առարկա չունեն: Օրինակ՝, եթե մարդը տուն ունի սահմանամերձ համայնքում, այդ տունը բանկի կողմից օբյեկտիվորեն գնահատվում է կես գին, բայց նա մեղավոր չէ, որ սահմանամերձ համայնքում է ապրում: Եվ պետությունն ուզում է օգնել՝ մի կես երաշխիքն էլ ինքը տալու»,-ասաց Քամալյանը: Նրա խոսքով՝ սրա նպատակն այն է, որ սահմանամերձ և ոչ սահմանամերձ համայնքներում ապրողներն ունենան հավասար հնարավորություններ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: