Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետությունը նախատեսում է համախառն ներքին կարիքի ֆինանսավորման 61 տոկոսը ապահովել ներքին փոխառությամբ

Վերադարձ լուրերի բաժին

12:05 , 20 Դեկտեմբեր 2019

Կառավարությունը պետական բյուջեով նախատեսված գործառնությունների իրականացման համար նախատեսում է անհրաժեշտ 440 մլրդ դրամ կարիքի ֆինանսավորման 61 տոկոսն ապահովել ներքին փոխառությունների հաշվին: Այդ մասին ասել է ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը՝ 2020 թ. փոխառությունների ծրագրի ներկայացմանը:

Borrowing_Plan_2020_Final_Page_11

«Խոսքը ոչ թե պարտքի ներգրավման բացարձակ թվի, այլ համախառն ֆինանսական կարիքի մասին է, որն իրենից ներկայացնում է պետական բյուջեի դեֆիցիտը և հաջորդ տարվա ընթացքում պարտքի վերաֆինանսավորման գծով նախատեսված գործառնությունները»,-ասել է Խանվելյանը:

Borrowing_Plan_2020_Final_Page_12

Նա նշել է՝ նախատեսվում է իրականացնել 268 մլրդ դրամի գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխում, և 39 տոկոսը նախատեսվում է արտաքին փոխառությունների մասով: Ընդ որում` արտաքին վարկերի գծով կիրականացվի 171.8 մլրդ դրամի ֆինանսավորում: Պետական բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը փոխառու միջոցների հաշվին՝ առանց մուրհակների կկազմի 159.3 մլրդ դրամ, սրանից 145 մլրդ դրամը նախատեսվում է ներգրավել ներքին աղբյուրներից, իսկ 14.3 մլրդ դրամը՝ արտաքին աղբյուրներից:

Borrowing_Plan_2020_Final_Page_14

Խանվելյանը նշել է, որ 2020-ի փոխառությունների ծրագիրը մշակվել է 2020-2022 թթ պարտքի կառավարման ռազմավարական ծրագրով նախանշված ուղենիշներին համապատասխան, ինչպես նաև հաշվի է առնվել կառավարության պարտքի նվազեցման 2019-2023 թթ վերանայված ծրագիրը: Նա հիշեցրել է, որ 2020-ի պետական բյուջեով նախատեսվում է եկամուտների մասով ունենալ 1 տրլն 695 մլրդ դրամ, ծախսերի մասով ՝ 1 տրլն 855.7 մլրդ դրամ, որի արդյունքում պետական բյուջեի պակասուրդը կկազմի 160.7 մլրդ դրամ, ինչը ՀՆԱ-ի նկատմամբ 2.3 տոկոս է:

Արմենպրես

Borrowing_Plan_2020_Final_Page_15

Borrowing_Plan_2020_Final_Page_16

Borrowing_Plan_2020_Final_Page_17

Borrowing_Plan_2020_Final_Page_18

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն ապահովել է ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը

Նոր թողարկման Եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը:

Օտարերկրյա ներդրումների ներհոսքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 27,6 տոկոսով

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով:

Ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա գյուղատնտեսական հողատարածք

Դրանով գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։