Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետությունը մարել է գերավճարների պարտքերի 90%-ը

Վերադարձ լուրերի բաժին

12:59 , 09 Մայիս 2019

Կառավարության՝ հարկ վճարողներին ունեցած 120 միլիարդ դրամ անցումային գերավճարի պարտք է մարվել, որը կազմել է ընդհանուր գերավճարի պարտքի 90 տոկոսը: Այդ մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: «Դուք գիտեք՝ երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում քննարկման առարկա է եղել այն, որ Պետական եկամուտների կոմիտեն, հարկային մարմինները գերավճարներ են պահանջում տնտեսվարողներից: Եվ անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ այդ պարտքը եղել է մոտավորապես 130 միլիարդ: Այսինքն՝ բիզնեսը 130 մլրդ ավելի փող է վճարած եղել առանց դրա պարտավորությունն ունենալու»,- պարզաբանել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ իշխանափոխությունից, հեղափոխությունից հետո Պետական եկամուտների կոմիտեն, հարկային մարմիններն ընդունել են հաշվետվություն բիզնեսից, գործարարներից, բայց դրա դիմաց փող չեն գանձել: Այլ ընդհակառակը՝ այդ վճարումները չեն վերցրել, և 120 մլրդ դրամի պարտավորություն մարվել է, ինչը նշանակում է, որ այս ընթացքում միայն այս հոդվածով կառավարությունը մոտավորապես 300 մլն դոլար վերադարձրել է բիզնեսին:

Հեղափոխությունից հետո ավելացված արժեքի հարկի գծով շուրջ 15 մլրդ դրամ ավելի գումար է վերադարձվել տնտեսվարողներին՝ նախորդ նույն ժամանակաշրջանի համեմատ: «Այսինքն՝ 15 մլրդ էլ այստեղ ենք վերադարձրել բիզնեսին»,- ասաց կառավարության ղեկավարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը:

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում: