Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետությունը հավանություն չի տվել «Յուքոմի» և «Բիլայնի» միջև ընթացող գործընթացին

Վերադարձ լուրերի բաժին

16:20 , 10 Ապրիլ 2020

ԲՏԱ նախարարությունը հաղորդագրութուն է տարածել, որում մասնավորապես նշվում է՝
«Ի պատասխան «Յուքոմ» ՓԲ ընկերության կողմից «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ լուրերի հայտնում ենք, որ ՀՀ ԲՏԱՆ-ը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջներին համապատասխան համաձայնություն չի տվել գործընթացին և հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ: Կոչ ենք անում զանգվածային լրատվամիջոցներին անհարկի չշահարկել ստեղծված իրավիճակը»:

«Արտակարգ դրության պայմաններում նախարարությունը հորդորում է ՀՀ կապի և հեռահաղորդակցության օպերատորներին, ինչպես նաև նրանց աշխատակիցներին, ցուցաբերել պատասխանատվություն և առաջնորդվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով իրենց վերապահված պարտավորություններով և Պարետի որոշումներով՝ բարձր դասելով ՀՀ կապի և հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքը:

Ի պատասխան «Յուքոմ» ՓԲ ընկերության կողմից «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ լուրերի հայտնում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 14֊րդ հոդվածի 7֊րդ կետի պահանջներին համապատասխան համաձայնություն չի տվել գործընթացին և հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ:

Կոչ է անում զանգվածային լրատվամիջոցներին անհարկի չշահարկել ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով արտակարգ դրության պայմաններում կապի և հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքի կարևորությունը»:

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կապի և հաղորդակցության օպերատոր «Յուքոմ» ընկերության ղեկավար անձնակազմը հրաժարական է տվել։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ հրաժարական տված անձանց թվում են նաև Ալեքսանդր և Հայկ Եսայանները․ նրանք ընկերության հիմնադիրներից են։ Նշվում է, որ պատճառը «Յուքոմի» ղեկավարների և բաժնետերերի միջև սկիզբ առած հակասություններն են։

EconoMood, Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: