Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետությունը համաֆինանսավորել է 50-ից ավելի սուբվենցիոն հայտ

Վերադարձ լուրերի բաժին

22:03 , 20 Հունիս 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այդ մասին տեղեկացրեց փոխվարչապետի գրասենյակը: Ներկայացվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 53 հայտ:

Հաստատվել է 52 հայտ` շուրջ 3 մլրդ. դրամ ընդհանուր ծավալով, որից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է շուրջ 1.7 մլրդ. ՀՀ դրամ: Հաստատված ծրագրերով նախատեսվում է համաֆինանսավորել ներհամայնքային փողոցների լուսավորության, ջրամատակարարման և ոռոգման համակարգերի բարելավման, մանկապարտեզների հիմնանորոգման, ճանապարհների կառուցման և հիմնանորոգման աշխատանքների գծով համայնքների կողմից ներկայացված ծրագրերը:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկի վճարային տերմինալներով ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը մատչելի է և արագ

Կոնվերս Բանկի տերմինալների մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.conversebank.am/hy/terminals/ հղումով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում

Նոր մասնաճյուղն ունի շուրջօրյա ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված են բանկոմատ (cash-in) ու վճարային տերմինալ, ինչը թույլ կտա հաճախորդներին կանխիկացնել ու համալրել բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր և վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում:

Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

Այս տարի փառատոնը բազում փոփոխություններ է կրել, և ի թիվս այդ փոփոխությունների՝ փոխվել են նաև փառատոնի շատ աջակիցներ, հովանավորներ: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: