Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետությունը կիրականացնի 500 կմ ճանապարհի շինարարություն

Վերադարձ լուրերի բաժին

00:36 , 05 Նոյեմբեր 2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ծրագրում է 2020-ին 500 կմ ճանապարհի շինարարություն կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնեց նախարար Սուրեն Պապիկյանը: «Նախատեսվում է 250 կիլոմետրը ճանապարհի հիմնանորոգում: Մյուսը Համաշխարհային բանկի կողմից իրականացվող կենսական ճանապարհներն են, դրանք հիմնականում գյուղական ճանապարհներ են, շուրջ 70 կմ ճանապարհ կկառուցվի»,-ասաց նախարարն ու չբացառեց, որ միջոցների խնայման արդյունքում թիվը նույնիսկ աճի:

Եվս 70 կմ ճանապարհի շինարարության համար մրցույթները հայտարարված են, կա հաղթող, պետք է որոշակի աշխատանք սկսվի, ավարտվի գարնանը: Նախատեսվում է նաև 60 կմ ճանապարհի միջին նորոգում: «Դրան գումարում ենք նաև Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը, որը կավարտվի մյուս տարի: Ստացվում է 500 կմ ավտոճանապարհ: Սակայն դա դեռևս ծրագիրն է, մենք պետք է աշխատենք, որ դա իրականություն դարձնենք»,-ասաց Պապիկյանը: Այս տարի նախարարությունն իր առաջ խնդիր էր դրել 330 կմ ճանապարհ կառուցել, այս պահին դրա զգալի հատվածը՝ շուրջ 300 կմ-ն արդեն լիովին ավարտված է:

Գանձաքարում կիսակառույցի խնդիր կլուծվի

Երկուսենյականոց կիսակառույց, կոմունալ հարմարությունների բացակայություն, վառարանի ծխից սևացած պատեր, բազմաթիվ հոգսեր և դրանք լուծելու անորոշություն…

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության: