Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետությունը կանխատեսում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության կրճատում

Վերադարձ լուրերի բաժին

16:15 , 29 Ապրիլ 2020

Պետությունը, երկրում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, կանխատեսում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության նախապես ծրագրված ցուցանիշի նվազում: Այդ մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

«2019 թվականի արդյունքներով հարկերը ՀՆԱ-ի մեջ եղել են 22.6 տոկոս: Երբ հարկման բազան կրճատվում է, դա նույնիսկ նույն վարչարարության որակի պայմաններում հարկ-ՀՆԱ հարաբերակցության վրա բացասական ազդող գործոն է: Այսինքն՝ ի տարբերություն 2019 թվականի և 2020 թվականի կանխատեսվող 22.6 հարկ-ՀՆԱ հարաբերակցության, կանխատեսում ենք, որ այն կլինի 22.1 տոկոս»,-ասաց նախարարը:

Այսպիսով կանխատեսվում է 6 տրլն 485 մլրդ դրամ համախառն ներքին արդյունքի անվանական մեծություն և դրա 22.1 տոկոսը կամ 1 տրլն 433 մլրդ դրամ հարկային եկամուտներ:

2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծով ըստ էության նախատեսվում է համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: Ըստ էության դրանով առաջարկվում է մոտ 150 մլրդ դրամանոց փաթեթ հավանության արժանացնել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է, որ պայմանական բաժանմամբ կօգտագործվեն ընթացիկ իրացվելիության խնդրի լուծման նպատակով և սոցիալական խնդիրները մեղմելու համար: Ըստ նախագծի սցենարի՝ կանխատեսվում է տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշի կրճատում, հարկային պակաս մուտքեր, սակայն ծախսերը պահպանվում են գրեթե նույն մակարդակի:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: