Invalid username or password
Հարկային օրենսգրքի փոփոխություններով պետությունը նախատեսում է եկամտահարկը համահարթեցնել՝ դարձնելով 23 տոկոս, որն էլ աստիճանաբար նվազելով պետք է հասնի 20 տոկոսի: Սակայն նվազագույն աշխատավարձի չափով չհարկվող շեմ սահմանելը դեռ իրատեսական չէ, քանի որ մեծ հարկային ծախս կլինի պետական բյուջեի վրա:
Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ընթացքում այդ մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Ներկաներից մեկը հետաքրքրվեց, թե պատրաստվո՞ւմ են, արդյոք, նախատեսել չհարկվող շեմ, նա շեշտեց, որ այն երկրներում,որտեղ իրականացվում է համահարթ տարբերակը, անպայման կիրառվում է չհարկվող շեմ:
Անդրադառնալով նվազագույն աշխատավարձի չափով չհարկվող շեմ սահմանելուն՝ Պողոսյանը նկատեց, որ դա շատ ծախսատար միջոցառում է: «Եթե պարզ հաշվարկներ կատարելու լինենք, կտենենք, որ առնվազն 95 մլրդ դրամ հարկային ծախս է նստելու պետական բյուջեի վրա: Պետք է գնահատենք, թե արդյոք պատրա՞ստ ենք այդ ծախսը իրացնելու, թե ոչ: Մեր գնահատմամբ՝ այս փուլում պատրաստ չենք»,- ասաց փոխնախարարը:
Նա համաձայնեց այն թեզի հետ, որ եթե ունենք համահարթ դրույքաչափեր, ապա չհարկվող շեմի ներմուծումը պրոգրեսիվություն է հաղորդում համակարգին: Բայց միևնույն ժամանակ նկատեց, որ երևույթի մյուս կողմում կանգնած է շուրջ 95 մլրդ դրամ հարկային ծախս:
Դիտումներ 606
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ մարդկանց, որոնք օգտվել են այս ծրագրից, բայց չեն օգտվել արտոնյալ ժամանակահատվածից, հնարավորություն է տրվում, որ 6 ամսվա ընթացքում ճկունություն ցուցաբերեն:
Լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները խափանել են մաքսանենգների ծրագիրը. հերոինը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով չի հասնի նախատեսված վայր` Արևմտյան Եվրոպա: