Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Պետությանը վնաս պատճառողների հիմնական մասը գազալիցքավորման գործունեություն իրականացնողներն են»,- ՊԵԿ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

14:56 , 11 Մարտ 2019

2018 թվականին քրեական 134 գործի շրջանակում պետությանը պատճառվել է 23 մլրդ 983 մլն դրամ գումարի վնաս: b4b.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործերով վերականգնված գումարների, պետությանը պատճառված վնասի չափերն ըստ նախնական հաշվարկների: «2016 թվականին քրեական 86 գործի շրջանակում պետությանը պատճառվել է մոտ 5 մլրդ 457 մլն դրամի վնաս, 2017 թվականին 57 քրգործով պատճառված վնասի չափը կազմել է 1 մլրդ 838 մլն դրամ՝ նախնական հաշվարկով»,- ասաց Բադասյանը։

Նրա խոսքով՝ քրեական գործերի շրջանակում պետական բյուջե 2016 թվականին վերականգնվել է 4 մլրդ 563 մլն դրամ, 2017 թվականին 8 մլրդ 462 մլն դրամ, 2018 թվականին 8 մլրդ 556 մլն դրամ գումար: «2018 թվականի ցուցանիշը հիմնականում ապահովվել է հունիսից հետո հարուցված կոռուպցիոն բնույթի քրգործերով, որոնց վերաբերյալ ՊԵԿ-ը հանդես է եկել համապատասխան հրապարակումներով»,- նշեց ՊԵԿ նախագահի տեղակալը։ Բադասյանն ասաց, որ պետությանը պատճառված վնասի հիմնական մասը գազալիցքավորման գործունեություն իրականացնող տնտեսավարողների շրջանում է՝ 16 մլրդ դրամի չափով, դրան հաջորդում են շինարարական գործունեություն իրականացնող տնտեսավարողները՝ 1 մլրդ 273 մլն դրամ, ապա՝ կարգոներն ու ապահովագրական ընկերությունները։

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: