Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետհամարանիշների թիթեղների նոր խմբաքանակն այսօր կհասնի Հայաստան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

15:35 , 09 Ապրիլ 2019

Պետհամարանիշների համար նախատեսված թիթեղների վերջացած խմբաքանակն այսօր կհամալրվի նորով: b4b.am-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 9-ին Արարատյան ավտոմաքսատուն-վարչություն կատարած այցի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանին մոտեցած քաղաքացիները բողոքեցին, թե պետհամարանիշների թիթեղները սպառվել են, և իրենց նոր պետհամարանիշ չեն տալիս: Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ զրույցի արդյունքում տեղեկացավ, որ խնդիրը պայմանավորված է վերջին տարիներին ներկրվող ավտոմեքենաների թվաքանակի ավելացմամբ:

«Մեքենաների ներկրման շատ մեծ ծավալ է գալիս հիմա: Կանխատեսել են, որ ավելի պետք է լինի, բայց հիմա նախատեսվածից էլ ավելի է եղել: Հիմա թիթեղը հասել է Փոթի, Փոթիից գալիս է Երևան»,- ասաց վարչապետը: ՀՀ ոստիկանապետը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նշել էր, որ թիթեղները, հավանաբար, այսօր արդեն Հայաստանում կլինեն:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: