Invalid username or password
Մայիսի 29-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Սանկտ-Պետերբուրգի գործարար շրջանակներից կազմված պատվիրակությանը՝ քննարկելու համագործակցության հեռանկարները։ Այցը կազմակերպվել է Սանկտ-Պետերբուրգի Արտաքին կապերի կոմիտեի նախաձեռնությամբ։
Պատվիրակության կազմում էին «Возрождение», «Петербургский тракторный завод», «Герофарм», «Агрополис» և այլ ընկերությունների ներկայացուցիչներ:
Գյուղմթերքի պահեստավորման և իրացման «Агрополис» կենտրոնի ներկայացուցիչը նախարարին է ներկայացրել իրենց գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում և նշել, որ հետաքրքրված են հայաստանյան ընկերությունների հետ համագործակցությամբ, մասնավորապես գյուղմթերքի և վերամշվակված սննդի ոլորտում։ Գործարարն ընդգծել է, որ «Արտադրված է Հայաստանում» պիտակով մթերքը Ռուսաստանում լուրջ պահանջարկ ունի։ Նախարար Կարայանը գործարարների հետ քննարկել է նաև համատեղ արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպության հիմնադրման հեռանկարները։
«Герофарм» ընկերության ներկայացուցիչը նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իրենց կազմակերպությունը զբաղվում է դեղորայքի մշակմամբ և արտադրությամբ։ Գործարարի խոսքով՝ ընկերությունը հետաքրքրված է Մեղրիի Ազատ տնտեսական գոտում արտադրության հիմնմամբ։ Նախարար Սուրեն Կարայանը ներկայացրել է ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու առավելությունները, ինչպես նաև Հայաստանի արտոնյալ առևտրային ռեժիմների ընձեռած հնարավորությունները։ Նախարարը նշել է, որ պետությունը պատրաստ է օժանդակել ներդրողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և մի շարք այլ հարցերում։
Ռուսական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են յուրաքանչյուրի հետ համագործակցության հնարավորությունները, ձեռք բերվել կոնկրետ պայմանավորվածություններ՝ դրանք իրագործելու նպատակով:
Դիտումներ 859
«Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումների նոր ժամկետ սահմանելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունների խումբը որոշում է կայացրել չեղարկել փետրվարի 28-ից պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումները՝ նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը: B4b.am-ին ընկերությունից հայտնեցին, որ այդ ժամանակահատվածում […]
Աշխարհի շուրջ 69 երկրներից հայկական նորաստեղծ Agroyan’s բրենդը միջազգային ցուցահանդեսում հաղթել է ոսկե մեդալ։
Հայաստանի Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին 2018 թվականին պետբյուջե են վճարել 926.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր