Invalid username or password
Ռուսաստանի կառավարությունը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Ռուսաստանից Հայաստան նավթամթերք արտահանելիս ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրումը չեղյալ հայտարարելու մասին արձանագրությունը: Տեքստը հրապարակվել է Դումայի էլեկտրոնային բազայում: Համապատասխան փոփոխությունն առաջարկվում է ներառել բնական գազի, նավթամթերքների և չվերամշակված բնական ադամանդի մատակարարման մասին Ռուսաստանի և Հայաստանի միջկառավարական համաձայնագրում:
Արձանագրության տեքստի համաձայն՝ Հայաստանին մատակարարվող 95 օկտանային ցուցանիշից ցածր վարկանիշ ունեցող բենզինի և նավթային հեղուկ պարաֆինի հայտարարագրումը «իրականացվում է առանց ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրի կիրառման, հաստատված Ռուսաստանի Դաշնության օրենսդրության»: Միաժամանակ, այդ ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրումը, ներկայացված ցուցիչ հաշվեկշիռների և 2019 թվականի արձանագրությունների համաձայն, համարվում են չհաստատված, եթե տվյալ ապրանքները չեն արտահանվել: Վավերացման դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 15 օր հետո, երբ երկու կողմերը միմյանց կտեղեկացնեն անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին:
Արմենպրես
Դիտումներ 1551
Այդ մասին հայտարարել է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը:
Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը:
Նիստի շրջանակում 2021թ. համար Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Հաջորդ՝ 28-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2021թ. հոկտեմբերին: