Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

12:58 , 17 Օգոստոս 2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի երկխոսություն սկսել Իրանի ղեկավարության հետ սոսկ այն բանից հետո, երբ նա իր քաղաքական ուղեգծում հիմնարար փոփոխությունների հանձնառություն դրսեւորի: Օգոստոսի 16-ին Պետական դեպարտամենտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել Է Բրայան Հուքը, որն ավելի վաղ գլխավորել Է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության համակարգման հատուկ խումբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պատժամիջոցների մեղմացում եւ ԱՄՆ-ի հետ լիարժեք դիվանագիտական եւ առեւտրական հարաբերություններ, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների հետ տնտեսական փոխգործակցություն կարող Է սկսվել սոսկ այն դեպքում, երբ մենք տեսնենք, որ Իրանի վարչակարգը լրջորեն Է տրամադրված իր գործելակերպի հարցում»,- ասել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հույն գործարարները Հայաստանը պետք է դիտարկեն որպես հարթակ խոշոր շուկաներ դուրս գալու համար

B4b.am-ը հայտնում է, որ մարտի 19-ին տեղի ունեցած հայ-հունական գործարար համաժողովի ժամանակ այս մասին ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա հայ և հույն գործարարներին կոչ արեց ակտիվանալ բիզնես ոլորտում: «Բարեկամ երկրներ, պետաիրավական հոյակապ դաշտ, գրեթե ռազմաքաղաքական դաշնակցություն, բայց շատ փոքր տնտեսական ակտիվություն: Մեղավորը հայ և հույն գործարարներն են: Ոչ պետությունը, ոչ բիզնես-կառույցները, […]

Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամի եկամուտները նվազել են 6 անգամ

Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամի ակտիվների կառավարման արդյունքում ստացվող եկամուտները նվազել են 6 անգամ: Այդ մասին հայտնել է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Ադրբեջանցի հայտնի տնտեսագետ-փորձագետ Գուբադ Իբադօղլուի փոխանցմամբ` հիմնադրամը 2018 թ. ծախսերի և եկամուտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հրապարակել է միայն 2019 թ. մարտի 1-ին: Տնտեսագետի փոխանցմամբ` ըստ հրապարակված տվյալների, 2017 թ. հիմնադրամի ակտիվների կառավարումից ստացված եկամուտները […]

«Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգը միտված է բարեփոխումների իրականացմանը»,- Նիկոլ Փաշինյանը՝ Բրյուսելում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում: Մարտի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին մեր երկրում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, դատական համակարգի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այլն: Այդ […]