Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Պետբյուջեի հարկային եկամուտները ճշտված պլանի նկատմամբ չեն գերակատարվել»,- վերլուծություն

Վերադարձ լուրերի բաժին

2019 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքն սկզբանե պլանավորում էր ապահովել 1 տրիլիոն 401 մլրդ դրամի հարկային եկամուտներ։ Տարվա ընթացքում, հաշվի առնելով մակրոտնտեսական ցուցանիշների հիման վրա կատարվող կանխատեսումներն ու հաշվարկները, ինչը բնական գործընթաց է, ՀՀ կառավարության որոշումների արդյունքում այդ ցուցանիշը փոփոխվել և դարձել է, վերջին հրապարակված տվյալներով՝ գրեթե 1 տրլն 465 մլրդ դրամ:

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի վերլուծաբանները նշում են, որ եթե հաշվի առնենք, որ 2019 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրիլիոն 464 մլրդ դրամի եկամուտ, ուստի կարելի է փաստել, որ տարեկան ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 62.4 մլրդ դրամով: 105.2 մլրդ դրամով գերակատարման մասին խոսելիս հաշվի է առնվել 42.8 մլրդ դրամ գերավճարների վերադարձը տնտեսվարող սուբյեկտներին:

Ըստ փորձագետների՝ հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ համադրում ենք փաստացի կատարողականը ճշտված տարեկանի պլանի հետ: «Արդյունքնում՝ պարզ մաթեմատիկան հաշվարկի շնորհիվ կարող ենք արձանագրել, որ 2019թ.-ին պետական բյուջեի գերակատարում չի եղել: Հարկ է նշել, որ գերակատարման կամ թերակատարման մասին համար անհրաժեշտ է փաստացի կատարողականը համադրել ճշտված ցուցանիշների հետ: Փաստորեն, օրենքով հաստատված բյուջեն իսկապես գերակատարվել է, իսկ ճշտված բյուջեն, որն ավելի բարձր նշաձող էր սահմանում, գերակատարել չի հաջողվել»,- եզրափակել են վերլուծաբանները:

Taxes-2020-640-480

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:

15.01.2021: Շաբաթական ամփոփ տվյալներ

2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:

«ՄՈԳՈ»-ից վերադարձման ենթակա գումարների մասին

Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։