Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետբյուջեի եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 22.4 տոկոս

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

12:46 , 31 Հոկտեմբեր 2016

Հայաստանի պետբյուջեն 2017 թվականին եկամուտների մասով կկազմի 1 տրիլիոն 244.4 մլրդ դրամ, ծախսերի մասով՝ 1 տրիլիոն 394.5 մլրդ դրամ: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ 2017-ին պետբյուջեի եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 22.4 տոկոս: «Համեմատության համար նշենք, որ 2016-ի պլանային ցուցանիշը կազմել է 21.8 տոկոս, 2015-ի փաստացին՝ 22.5 տոկոս: Պետբյուջեի պակասուրդը կկազմի մոտ 150.1 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի գրեթե 2.8 տոկոսը: Ծրագրվում է բյուջեի 71.1 միլիարդը ֆինանսավորել ներքին աղբյուրների հաշվին, 79 միլիարդը՝ արտաքին աղբյուրների հաշվին»,- նշեց նախարարը:

Պետբյուջեի հարկերից և տուրքերից եկամուտները 2017-ին ծրագրված են 1 տրիլիոն 135 մլրդ դրամ, որը 0.5 տոկոսով ավելի է 2016-ի պլանից և 6.6 տոկոսով ավելի՝ 2015-ի փաստացի ցուցանիշից: Ծախսերի թվում 2017-ին առողջապահության հատկացումները կկազմեն 85.8 մլրդ դրամ (ՀՆԱ-ի շուրջ 1.6 տոկոսը), կրթության հատկացումները՝ 128.5 մլրդ դրամ (շուրջ 2.4 տոկոս), սոցիալական պաշտպանության հատկացումները՝ շուրջ 409.0 մլրդ (7.6 տոկոս), պաշտպանության հատկացումները՝ 205.3 մլրդ (շուրջ 3.8 տոկոս):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը չիրագործվող վարկային ծրագրեր է հայտնաբերել, որոնց գծով ՀՀ-ն վճարումներ է իրականացնում

Նա խնդրել է նախարարներին՝ յուրաքանչյուրն իր մասով պարզի նման ծրագրերի գոյությունը և ցանկը ներկայացնել իրեն

Առաջիկա փուլում խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր

Նոր նշանակում ՊԵԿ-ում

ՊԵԿ ղեկավարության կողմից Մոսկվայի խոշոր առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Մուրադյանին առաջարկվել է վերադառնալ հայրենիք