Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետբյուջեի եկամուտներն աճել են 25%- ով

Վերադարձ լուրերի բաժին

14:09 , 22 Հուլիս 2019

ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները 2019 թ. առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են մոտ 25%-ով։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հունվար-հունիսին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ծավալը, որն այդ ժամանակահատվածի համար կազմել է 713.3 մլրդ ՀՀ դրամ՝ 2018թ. 572.9 մլրդ ՀՀ դրամի փոխարեն:

Taxes_

Առաջին եռամսյակում հավաքագրված հարկային եկամուտների աճը պայմանավորված է հիմնականում ԱԱՀ-ի, եկամտային հարկի և շահութահարկի հարկային եկամուտների աճով։ Դիտարկվող ժամանակահատվածում ԱԱՀ-ի եկամուտներն աճել են 19%-ով, եկամտային հարկի մասով՝ 20%-ով, շահութահարկի եկամուտները՝ 16%-ով։ Ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների ծավալն աճել է 17%-ով։

2019 թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել են ակցիզային հարկի, սոցիալական վճարների հաշվեգրված եկամուտները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանը պետականության ամրապնդմանը միտված քաղաքական որոշումների կողմնակից է

Նախագահը կողմնակից է բնությանը վնաս չտալուն և տնտեսական ու զբոսաշրջային հստակ ծրագրեր ունենալուն:

Կոնվերս Բանկը շարունակում է պրեմիում դասի ավտոմեքենաների ձեռքբերման վարկի ակցիան

Որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում ավտոսրահի կողմից հաճախորդին տրված փաստաթղթում նշված արժեքը:

Շինարարական, մեքենաշինական և սարքաշինական կազմակերպություններն էկոնոմիկայի նախարարին ներկայացրել են իրենց խնդիրները

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախարարությունը հետամուտ է լինելու գույքագրված խնդիրների կարգավորմանը։