Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետբյուջեի եկամուտներն աճել են, ծախսերը՝ նվազել

Վերադարձ լուրերի բաժին

19:01 , 31 Հուլիս 2017

ՀՀ Պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի հունվար-հունիսին կազմել են 581 մլրդ 668.8 մլն դրամ՝ 2016թ. նույն ժամանակահատվածի 546 մլրդ 968 մլն դրամի դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

Բյուջեի եկամուտներն, այսպիսով, աճել են 34.7 մլրդ դրամով կամ 6.3%-ով։

Նշենք, որ բյուջեի եկամուտների 94.6%-ը ապահովվել է հարկերի հաշվին։ Տարվա առաջին կիսամյակի ընթացքում պետբյուջե մուտքագրված հարկերն ու տուրքերն աճել են 7.4%-ով և կազմել 550.6 մլրդ դրամ։

Պետբյուջեի ծախսերը՝ ի տարբերություն եկամուտների, նվազել են։ 2017 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեի շուրջ 620 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 631.8 մլրդ դրամի դիմաց։

Պետբյուջեի եկամուտների աճի և ծախսերի նվազման արդյունքում կրճատվել է նաև դեֆիցիտը։ Այսպես, եթե 2016 թվականի առաջին կիսամյակում պետբյուջեի դեֆիցիտթ 84.8 մլրդ դրամ էր, ապա այս տարվա առաջին կիսամյակում այն կազմել է 38.3 մլրդ դրամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար

Կոնվերս բանկը ներկայացնում է նոր պրոդուկտ՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար

Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է ինտերնետային վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։