Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրում է ԵՊՀ-ն և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը

Վերադարձ լուրերի բաժին

13:54 , 05 Սեպտեմբեր 2018

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տարիներ շարունակ պետական միջոցներ են վատնվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Ամենաանմխիթար վիճակներից մեկն Ագրարային համալսարանում է: Բազմաթիվ են խախտումները գնումների ու աշխատավարձերի տեսքով: Այս պահին խորացված ուսումնասիրություն է ընթանում ՀԱԱՀ-ում: Տարիներ շարունակ պետական միջոցները վատնվել են: Արդեն ունենք որոշակի արդյունքներ, բայց չեմ շտապի մանրամասնել: Ուսումնասիրման ավարտից հետո դրանց մասին կտեղեկացնենք»,- ասել է Սանասարյանը:

ՀՀ ՊՎԾ պետի խոսքով` ուսումնասիրությունները շարունակվելու են նաև Երևանի պետական համալսարանում: Դրանք կանգ էին առել ուսումնական տարվա ավարտի պատճառով:

«ԵՊՀ-ում սկսեցինք ուսումնասիրությունները, բայց, քանի որ, արձակուրդում էին համալսարանի աշխատակիցները, թողեցինք, որ հանգստանան, այլապես իրենց արձակուրդը պետք է անցկացնեին ԵՊՀ գլխավոր մասնաշենքում: Այժմ վերադարձել են արձակուրդից, մենք բոլոր փաստաթղթերը վերցրել ենք, ուսումնասիրում ենք: Դրանց կանդրադառնանք, երբ վերջացնենք Ագրարային համալսարանում մեր աշխատանքները»,- նշել է ՊՎԾ պետը:

Դավիթ Սանասարյանն ընդգծել է, որ իրենք լինելու են բոլոր բուհերում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2018 թ. Ամերիաբանկն առաջատար դիրքում է եղել ֆակտորինգային գործառնությունների ծավալով

Ամերիաբանկը 2018 թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայում ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը: Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի […]

Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը: «Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել […]

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]