Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետական վերահսկողական ծառայությունը բուհերում վերահսկողություն կիրականացնի

Վերադարձ լուրերի բաժին

13:31 , 28 Մայիս 2018

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը նշում է, որ սկսելու է վերահսկողական գործառույթ իրականացնել բուհերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Սանասարյանը հավաստիացրել է, որ չեն լինելու արատավոր երևույթներ՝ կոռուպցիա, հովանավորչություն, ամենաթողություն, և կլինեն նոր բացահայտումներ թե Երևանի պետական համալսարանում և թե մյուս բուհերում: «Իմ հարազատները, ընկերները չեն լինելու արտոնյալներ: Կառավարությունը և հարակից բոլոր կառույցները լինելու են առողջ, և ես իմ պաշտոնավարման վերջում ամեն ինչ անելու եմ ասելու համար. «Հաջողություն կոռուպցիա, դու այլևս չկաս»,-նշել է Սանասարյանը:

Սանասարյանը տեղեկացրել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե քաղաքացիների կարծիքով որ ոլորտներում է հարկավոր առաջինը ստուգումներ իրականացրել, իսկ ծառայության առաջիկա քայլերի մասին իրազեկելու նպատակով առաջիկայում կհրավիրի մամուլիս ասուլիս:

Դավիթ Սանասարյանը պետական վերահսկողական ծառայության պետ է նշանակվել մայիսի 22-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

InecoPay. Տարվա լավագույն նորարարական վճարային լուծում

InecoPay վճարային լուծումը բրիտանական «Global Business Outlook» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Տարվա Լավագույն Նորարարական վճարային լուծում»

Տարոն Աճեմօղլուի գիրքը հայերենով մեկ շաբաթից վաճառքում կլինի

Երեկ լույս է տեսել Տարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողվում պետությունները»-ի (Why Nations Fail) ազդօրինակը։ Գիրքը հայերեն լեզվով է ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկեց նոր #հարմարավետգնումներ ակցիան

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է #շահավետգնումներ նոր ակցիան, որը խթանում է անկանխիկ վճարումներ կատարել