Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետական պարտքը տարեվերջին կլինի կանխատեսվածից ցածր

Վերադարձ լուրերի բաժին

20:50 , 08 Դեկտեմբեր 2019

Պետական պարտքը Հայաստանում 2019-ի տարեվերջին կլինի ավելի ցածր, քան կանխատեսվել էր 2019-ի բյուջեի մասին օրենքի քննարկումներում: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այդ մասին ասել է տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում:

«2019-ի տարեվերջի համար բյուջեի քննարկումների ընթացքում կանխատեսված մեծությունից ավելի ցածր պարտք կունենանք, քանի որ համեմատաբար ավելի ցածր կատարման ցուցանիշներ ունենք վարկային միջոցների հաշվին իրականացվող նպատակային ծագրերի մասով: Մենք կունենանք պարտք-ՀՆԱ հարաբերակցության համեմատաբար ցածր հարաբերական ցուցանիշ: Եթե մենք 2019-2021 միջնաժամկետ ծախսերի ծրագրում կանխատեսել էինք, որ մենք աստիճանաբար կիջնենք 50 տոկոսի շեմից ներքև, և 2019-ին կլինի 50 տոկոսը գերազանցող կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցություն, հիմա կարծում ենք, որ այն կլինի 49 տոկոսից ավելի և 50 տոկոսից ցածր»,-ասել է Ջանջուղազյանը:

Նրա խոսքով` 2020 թվականի բյուջեի արդեն հաստատված օրենքով գործառնությունները տեղի ունենալու արդյունքում այլ հավասար պայմաններում ակնկալում են, որ ՀՆԱ-ի հարաբերակցությամբ պարտքը կկազմի մոտ 48.2 տոկոս: Այս ցուցանիշները նա համարժեք է համարել իրենց կանխատեսումներին:

Ջանջուղազյանը նաև նշել է` տարբեր երկրների դասակարգման համար օգտագործվող ցուցանիշների տեսակետից Հայաստանը շարունակում է համարվել նվազ պետական պարտքի բեռ ունեցող երկիր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ԱՄԷ WAM լրատվական գործակալությանը

«Կլիմայի փոփոխություններով պայմանավորված՝ ջրի սակավություն է լինելու, և մենք պետք է ապագայի համար ապահովենք այն պայմանները, որ մեր բնակչությունը կարողանա լավ և ճիշտ սնվել»,- Արմեն Սարգսյան:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ: Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջի կիրառումը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը

Կառավարությունը մշակելու է նաև շարժական և փոքր սպանդանոցների աջակցության ծրագիր:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր շահավետ պայմաններով

Վարկի մարման ժամկետը՝ 80 օրից մինչև 5 տարի է, ընդ որում վարկի մարման կարգը ընտրվում է հաճախորդի հայեցողությամբ: