Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Պետական շահի պաշտպանությունն իմ միակ շահագրգռվածությունն է»,- Տիգրան Ավինյան

Վերադարձ լուրերի բաժին

22:02 , 04 Սեպտեմբեր 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ամուլսարի հարցով ունի մեկ շահագրգռվածություն՝ պետական շահի պաշտպանությունը: Ավինյանը նման տեսակետ է հայտնել պատասխանելով հարցին, թե ինքն ի՞նչ շահագրգռվածություն ունի հանքի շահագործման-չշահագործման հետ կապված: «Անձամբ ես ունեմ մեկ շահագրգռվածություն՝ պետական շահի պաշտպանությունն ու պահպանումը, որևէ այլ շահագրգռվածություն ես չունեմ»,-ասել է Ավինյանը։

Հարցին, թե արդյոք հանքը շահագործելու համար պարտադրանք կա՞, նա ասել է՝ միակ պարտադրանքն այն է, որ Հայաստանը պետք է լինի իրավական պետություն և օրենքի երկիր: Հարցին, թե Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական հեռանկարով արդյոք հետաքրքրվա՞ծ է՝ փոխվարչապետը վստահեցրել է, որ ինքն առհասարակ բոլոր հանքերի շահագործման բնապահպանական խնդիրներով է մտահոգված, և Ամուլսարի հարցը բացառություն չէ: Ավինյանն Ամուլսարի հարցով այլ կարծիք հայտնելուց զերծ է մնացել՝ նշելով, որ հնարավոր են արբիտրաժային գործընթացներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ձևավորվում է ՀՀ նյութական պահուստի բարեփոխումները և զարգացումը ապահովող իրավական դաշտ

Կառավարությունը հավանություն տվեց «Նյութական պահուստի մասին» և հարակից օրենքների փաթեթին:

Կենսաթոշակը կվճարվի անկանխիկ եղանակով

Գործընթացը կլինի փուլ առ փուլ:

Վարչապետն անդրադարձավ հանրապետությունը մետաղի ջարդոնից ազատելու հետ կապված իր գրառմանը

«Ես չեմ թաքցնի, երբեմն մեր կուսակցության անդամներ, երբեմն ԱԺ պատգամավորներ են այսպիսի բաներ գրում, ուզում ես պատուհանը բացես ու…»,- Նիկոլ Փաշինյան: