Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Պետական միջոցները խնայողաբար ծախսելը կենսական անհրաժեշտություն է». Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

14:09 , 17 Մայիս 2016

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը օդանավում հարցազրույց է տվել լրագրողներին։ Բացի Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից, երկրի նախագահը խոսել է նաև երկրի ներքին, այդ թվում՝ տնտեսական հիմնահարցերից։

Մասնավորապես, խոսելով պետական միջոցները խնայողաբար ծախսելու մասին, ինչին օրեր առաջ անդրադարձել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանը ասել է՝ պետական միջոցները խնայողաբար ծախսելը ոչ միայն անհրաժեշտ է, այլ կենսական անհրաժեշտություն:

«Բայց ո՞վ է ասում, որ մենք նախկինում այդ ցանկությունը չենք ունեցել կամ դրա դեմ չենք պայքարել: Իհարկե, պետք է դա անել: Մեզանից յուրաքանչյուրը՝ լինի գործադիր, օրենսդիր օղակը, թե դատական իշխանությունը, պետք է հասկանա, որ ամեն օր պետք է մտածել բարելավումների մասին, և մեկ անգամ չէ, որ մենք դրա մասին խոսել ենք: Պարտադիր չէր, որպեսզի այդ 4 օրը լինեին, որպեսզի մենք խոսենք բարեփոխումների կամ փոփոխությունների մասին:

Փետրվարի 12-ին ես ելույթ եմ ունեցել: Վստահ եք, որ չէի կարող կանխատեսել, որ ապրիլի սկզբին իրադարձություններ են լինելու: Խոսել եմ փոփոխությունների մասին, բայց մինչ խոսելը, երբ մենք սահմանադրական բարեփոխումներ էինք նախաձեռնում, դա նշանակում է փոփոխությունների սկիզբ:

Փետրվարը հաջորդ փուլն էր, և անկախ նրանից՝ ռազմական փոփոխություններ են եղել, թե ոչ, մեր երկրում այդ փոփոխությունները պետք է ընթանան: Ես հասկանում եմ, որ շատ շատերը բավարարված չեն փոփոխությունների տեմպերով, բայց մյուս կողմից էլ մենք պիտի հասկանանք, որ կտրուկ փոփոխությունները որևէ լավ հանգրվանի մեզ չեն հասցնի:

Ինչպես տեսնում եք, փոփոխություններ տնտեսության մեջ, վերաբերմունքի մեջ, մյուս կողմից՝ ռազմական գործողություններ: Արդյոք դրանք համատեղելի՞ են: Միշտ էլ կարելի է իշխանություններին կշտամբանք ուղղել նրանց դանդաղկոտության համար կամ ենթադրյալ դանդաղկոտության համար, ոչ ճիշտ որոշումների համար, բայց դրա լավագույն չափորոշիչը, լավագույն դատավորը խնդրին համեմատության մեջ նայելն է: Ճիշտ ճանապարհը սա է»,- ասել է նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: