Invalid username or password
Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ պետական իրավասու մարմիններն անտեսում են ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական ծանր վիճակը և չեն ապահովում բժշկական օգնություն ստանալու նրա իրավունքը՝ թույլ չտալով ստանալ բժիշկների նշանակած պարտադիր ստացիոնար բուժումը:
Սարգսյանը նաև հայտարարել է, որ Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնությունը չապահովելու համար իրավասու մարմինները նույնիսկ չեն տարակուսել Վերաքննիչ դատարանին իրականությանը չհամապաստասխանող բովանդակությամբ ինչ-որ փաստաթուղթ ներկայացրել այն մասին, թե իբրև Գագիկ Խաչատրյանին առաջարկվել է տեղափոխվել և անհրաժեշտ ստացիոնար բուժումը ստանալ «Դատապարտյալների հիավանդանոց» ՔԿ հիմնարկում, սակայն վերջինս հրաժարվել է տեղափոխվել այնտեղ:
Գագիկ խաչատրյանի փաստաբանական թիմը հայտնել է, որ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի՝ «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին՚ N 825-Ն որոշման համաձայն կալանավորված անձը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից հրաժարվում է գրավոր կարգով, դրանում նշելով նաև հրաժարման պատճառների վերաբերյալ, իսկ Գագիկ Խաչատրյանը նման դիմում կամ հրաժարման վեաբերյալ փաստաթուղթ չի ստորագրել: Փաստաբանական թիմը միջոցներ է ձեռնարկում պարզելու, թե ով է կազմել ըստ իրենց՝ իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ փաստաթուղթը, և ինչու է այն ներկայացվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան: Այդ նպատակով Գագիկ խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը համապտասխան հարցումներ է ուղարկել ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ՝ խնդրելով գրավոր հայտնել, թե ում՝ կոնկրետ որ պաշտոնատար անձի կողմից և երբ է Գագիկ Խաչատրյանին առաջարկվել տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ՝ ստացիոնար բուժում ստանալու նպատակով:
Կոնկրետ երբ՝ որ օրն է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել այդ առաջարկից: Տրամադրել Գագիկ Խաչատրյանի դիմումի կամ այն փաստաթղթի պատճենը, որի համաձայն իբրև Գագիկ Խաչատրյանին առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ՝ ստացիոնար բուժում ստանալու նպատակով, սակայն նա դրանից հրաժարվել է (առաջարկի և հրաժարման փաստը հավաստող փաստաթղթի կամ փաստաթղթերի պատճենները):
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը տեղեկացրել է, որ այդ գրությունների պատասխանները դեռևս չեն ստացել: Ստանալուց հետո փաստաբանները թիմի հետ կքննարկեն անհրաժեշտ հաջորդ քայլերը:
Դիտումներ 680
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։