Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետական հատվածի աշխատավարձը նվազել է

Վերադարձ լուրերի բաժին

17:08 , 21 Մայիս 2016

2016 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 182 791 դրամ, ինչը 3.2%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մեծությունից։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Այդ թվում, ոչ պետական հատվածի միջին աշխատավարձն աճել է 6.3%-ով և կազմել 218 328 դրամ, իսկ պետական հատվածում աշխատողների վարձատրությունը նախորդ տարվա առաջին 4 ամիսների համեմատ նվազել է 0.1%-ով և կազմել 157 190 դրամ։

Ընդ որում, եթե դիտարկենք ոչ թե հունվար-ապրիլի միջին ցուցանիշը, այլ համեմատենք այս տարվա ապրիլը նախորդ տարվա ապրիլի հետ, ապա թե՛ պետական հատված աշխատավարձի նվազումն ավելի մեծ է ։

Այսպես, 2016 թվականի ապրիլին պետական հատվածի աշխատավարձը նվազել է 2.6%-ով և կազմել 157 621 դրամ։ Մասնավոր հատվածում միջին աշխատավարձը աճել է 7.7%-ով և կազմել 226 628 դրամ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: