Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Պետական համակարգում դեռևս պարապ մարդիկ կան»,- Նիոլ Փաշինյանը՝ սոցնպաստների ուշացման պատճառներից մասին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

14:36 , 04 Ապրիլ 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ինստում բարձրացրել է սոցիալական նպաստների վճարման հետ կապված խնդիրը և տվել է հանձնարարականներ: b4b.amին այս մասին հայտնեց կառավարության մամուլի բաժինը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ նպաստների ուշացման խնդիրը մի քանի պատճառ ունի, մի քանի գերատեսչության և տեխնիկական գործընթացների հետ է կապված:

«Հիմնադրամի կողմից նպաստների վճարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների և ցուցակների կազմման աշխատանքները կատարվել են սահմանված ժամկետներում, սակայն մի փուլում տեխնիկական խնդիրներ են եղել նոր համակարգի ներդրման հետ կապված: Մյուս փուլում մենք խնդիր ենք ունեցել տեղում՝ Սոցիալական աջակցության տարածքային մարմիններում ID քարտերի աշխատանքի միջոցով էլեկտրոնային ստորագրությամբ վճարումներն իրականացնելու հետ կապված: Այս ծառայությունները գործում են նաև մարզպետարանների ենթակայությամբ, բայց նաև մեր կողմից ծանուցման խնդիրը 2018 թվականի վերջին համապատասխան չի եղել, սակայն տեղեկություն ունենք, որ Ֆինանսների նախարարությունից ծանուցումը եղել է ուղղակիորեն նաև մարզպետարաններին, այսինքն, այստեղ տեխնիկական պատրաստվածության խնդիր կա: Այս պահի դրությամբ լուծվել է հարցը»,- տեղեկացրել է նախարարը:

Բաթոյանը տեղեկացրել է, որ մարտի 29-ից բացվել է վճարումը, օրենքով սահմանված կարգով բացման օրվանից 10 օրվա ընթացքոըմ «Հայփոստը» պետք է տրամադրի: «Այսինքն, բոլոր տարածքներում վճարումները սկսվել են և ամենաուշը 10 օրվա ընթացքում պետք է լինեն: Բայց մենք տեխնիկական խնդիր ունենք: Այս պահին մենք համագործակցության արդյունքում գործընթացն իրականացրել ենք թղթային տեղեկանքների միջոցով, բայց հաջորդ ամիս մենք պետք է տեխնիկական ապահովությունն իրականացնենք, որպեսզի որևէ այլ խնդիր չառաջանա»,- ասել է նա:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանել է, որ մարտի 22-ի դրությամբ գանձապետարանում բոլոր ունեցողները պետք է վավերացնեին էլեկտրոնային ստոագրությունները: «Մոտ 10 հազար օգտատերից մոտ 3000-ինն է մարտի 22-ի դրությամբ եղել վավեր մեզ մոտ հաշվառված: Խոսքը վերաբերում է գանձապետարանում հաշիվներ ունեցողներին՝ դա սոցիալական ծառայություններն են, պետական մարմիններն են, համայնքները, անցած տարվանից նաև ՊՈԱԿ-ները: Խոսքը վերաբերում է այսպես ասած գանձապետարանի հաճախորդներին, ոչ թե նպաստառուներին»,- պարզաբանել է Ջանջուղազյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե այդ օգտատերերը նրանք են, ովքեր այդ գումարների վճարումն ապահովո՞ւմ են, ֆինանսների նախարարը պատասխանել է. «Այո: Այդ հաշիվը կառավարվում է հաշվետերերի կողմից էլեկտրոնային եղանակով, այսինքն՝ իրենք իրենց կողմից գործարքը ձևակերպում են»: Մեկ անգամ էլ, փետրվարի 2-ին արդեն աշխատանքային կարգով մեր նախարարության այն ստորաբաժանումը, որը հաշիվներն է վարում, իրազեկել է բոլոր օգտատերերին՝ տեղեկացնելով, որ սա պետք է ապահովել մինչև մարտի 21-ն ընկած ժամանակահատվածում: Այդ 10 հազարի մեջ կային նաև երրորդ ստորագրությունները, սակայն որոշմամբ, կարգավորումներով նախատեսված է, որ առաջին ու երկրորդ ստորագրությունն է պարտադիր, որպեսզի գործարք կատարվի, խոսքը վերաբերում է էլեկտրոնային ստորագրությանը: Բայց համակարգում հնարավորություն էր տրված, որպեսզի երրորդը՝ կատարողը, նույնպես իր ունեցած հավաստագրով հաստատի այդ գործարքը, որպեսզի առաջին, երկրորդ ստորագրողի համար դա լինի բավարար հիմնավորում, որ գործարքին ընթացք տան: Մենք մեր գործընկերների՝ «Էկենգ»-ի, կառավարությա աշխատակազմի և Ազգային անվտանգության ծառայության հետ համաձայնություն ձեռք բերեցինք, որպեսզի հենց այդ երրորդ ստորագրությունով կատարվեն՝ մեր ստորագրած հավաստագրերով, այն տրամաբանությամբ, որ այն առաջին ու երկրորդն արդեն անվտանգության խնդիրն ապահովում են եղած կարգավորումների շրջանակում: Դրանով մի փոքր նվազեց այդ կարիքը, բայց այնումանայնիվ դեռևս շարունակում է մնալ չբավարարված առաջին ու երկրորդ ստորագրությունների այն մասը, որ ունեն «Էկենգ»-ի թողարկած հավաստագրեր: Ինչպես տիկին Բաթոյանն ասաց, այո մենք համաձայնեցված՝ թղթային տարբերակով գործարքներին ընթացք տվեցինք, որպեսզի շահառուները ստանան իրենց հասանելիք գումարները, բայց դա հարցի վերջնական լուծում չէ: Պետք է խնդրեմ բոլորին, որպեսզի այս ժամանակահատվածում ապահովեն այդ որոշման պահանջը:

Նախարարներին և այլ պետական կառույցների ղեկավարներին ուղղված Վարչապետի հարցին, թե ինչու չեն վավերացվել ստորագրությունները, Զարուհի Բաթոյանը պատասխանել է: «Նպաստների վճարման մասով իրենց վերադաս մարմինը մարզպետարանն է: Այսինքն, փոխանցում ենք գումարները, ապահովում ենք հոսքերը և բացում ենք վճարման համար բոլոր հնարավորությունները, բայց վճարումները տեխնիկապես իրականացնում են վերադաս մարմինները՝ մարզպետարանները: Այստեղ խնդիր ունենք այդ տեխնիկական մասն ապահովելու»:

«Որ ասում ենք պետական կառավարման համակարգում շատ պարապ մարդ կա՝ ասում եք չէ, այդպես չէ»,- արձագանքել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը խոստացել է իր ղեկավարած գերատեսչության ներգրավվածությունն ապահովել և կարճ ժամանակում խնդիրը կարգավորել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։