Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Պետական իրավասու մարմինները չեն ապահովում Գագիկ Խաչատրյանի՝ բուժում ստանալու սահմանադրական իրավունքը»,-փաստաբաններ

Վերադարձ լուրերի բաժին

18:46 , 06 Փետրվար 2020

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարել է, որ մշտապես խախտվում են Խաչատրյանի իրավունքները, այդ թվում՝ անհրաժեշտ բուժում ստանալու իրավունքը։ «Առկա են միջազգային և տեղական բժիշկների կողմից արձանագրված փաստաթղթեր, որտեղ նշվում է, որ Գագիկ Խաչատրյանը պետք է վիրահատության ենթարկվի, եթե ոչ, ապա կլինեն լուրջ հետևանքներ»,-այդ մասին ասել է Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։ «Եթե այս խախտումները շարունակվեն և անհապաղ լուծում չստանան, ապա կքննարկենք նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը», – նշել է պաշտպանը։

Նա հավելել է, որ փաստաբանական խումբը դիմել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին։ «Հուսով ենք և վստահ, որ ՄԻՊ-ը հնարավորինս արագ կարձագանքի այս խախտումներին», – ասել է նա։

2020 թվականի հունվարի 8-ից Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը սրվել է, նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Երեմ Սարգսյանը նշել է, որ Խաչատրյանը մի քանի բժիշկների հսկողության ներքո պետք է բուժում ստանար, սակայն բուժումը չի թույլատրվել, և նույն օրը նրան տեղափոխել են «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

«Հունվարի 22-ից դիմում ենք համապատասխան մարմիններին, որ բուժում ստանա, սակայն ոչ մի արձագանք չկա։ Այս կերպ խախտվում են Կառավարության թիվ 825 N որոշումը, Սահմանադրությունը և մի շարք այլ օրենքներ, համաձայն որոնց Խաչատրյանը իրավունք ունի հետազոտվել և բուժում ստանալ այնտեղ, որտեղ իր նախընտրած բժիշկն է աշխատում», – պարզաբանել է պաշտպանը։

Երեմ Սարգսյանը նշել է, ՀՀ կառավարության որոշմամբ և օրենսդրությամբ հստակ սահմանված է՝ անկախ նրանից, թե քրեակատարողական հիմնարկներում, այդ թվում՝ դատապարտյալների հիվանդանոցում, հնարավոր է բուժում տրամադրել, թե ոչ, եթե անձը ցանկանում է իր ընտրած բժշկի կոմից իր միջոցների հաշվին բուժում ստանալ: Ըստ պաշտպանի՝ այդ իրավունքն ուղիղ պարտադիր պահանջ է, որը պետք է ապահովեն իրավասու մարմինները։ «Այդ պահանջը մեր կողմից ներկայացվել է 2020 թ. հունվարի 23-ից, երբ Գագիկ Խաչատրյանին հետ են տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։ Նշեմ նաև, որ ներկայացվել է փաստաթուղթ, իբր թե Գագիկ Խաչատրյանը հրաժարվել է դատապարտյալների հիվանդանոցում բուժում ստանալ», – ասել է պաշտպանը։

Խաչատրյանների փաստաբանական խումբը հարցումներ է ուղարկել իրավասու մարմիններին՝ պահանջելով տեղեկատվություն հայտնել, թե ով և երբ է Գագիկ Խաչատրյանին ուղարկել դատապարտյալների հիվանդանոց բուժում ստանալու, և երբ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել այդ առաջարկից, քանի որ դա պետք է լինի գրավոր ձևաչափով։ Վերաքննիչ քրեական դատարանը փետրվարի 6-ին մերժել է Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Փաստաբանները միջնորդել էին նաև Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով, ինչը ևս մերժվեց։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արևային էլեկտրակայանի և գինու արտադրության ներդրումային ծրագրերի խթանում

Կառավարությունն արտոնություն է տրամադրել երկու առաջարկի: Կստեղծվի 95 հիմնական և ժամանակավոր աշխատատեղ:

4304 կազմակերպության գործունեություն դադարեցվել է

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Կբարելավվեն երեխա ունեցող ընտանիքների բնակաապահովության ծրագրերը

Կառավարությունը բարձրացնում է պետական ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը: