Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետական եկամուտների կոմիտեում աշխատելու հնարավորություն՝ երիտասարդ մասնագետների համար

Վերադարձ լուրերի բաժին

18:40 , 16 Մայիս 2018

Նախապատրաստական անվճար դասընթացն ավարտվել է

 Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է համակարգը երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը: Բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների և բարձր կուրսերի ուսանողների համար կազմակերպված երկշաբաթյա անվճար դասընթացը մայիսի 16-ին ամփոփվել է նախնական թեստավորման փուլով: Համակարգում աշխատելուն նախապատրաստող անվճար դասընթացին հաճախել է 38 մասնակից, որոնք ստանալու են հավաստագիր: Էլեկտրոնային եղանակով անցկացվող քննությանը 80%-ից բարձր ցուցանիշ գրանցածները երկրորդ փուլում մասնակցելու են հարցազրույցի:

«Գործընթացն ամբողջովին էլեկտրոնային է: Հանձաժողովն ունի զուտ դիտորդական առաքելություն. որևէ միջամտություն չի կարող լինել»,-վստահեցրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ տեղեկացնելով, որ բոլոր մակարդակները հաջողությամբ հաղթահարողները կոմիտեում աշխատելու առաջարկություն են ստանալու: «Անվճար դասընթաց կազմակերպելով նպատակ ունենք մոտիվացնել պոտենցիալ երիտասարդ կադրերին՝ լավագույններին ՊԵԿ համակարգում ներգրավելու համար»,-նշել է Վախթանգ Միրումյանը:

Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով համակարգն արհեստավարժ, նոր մտածողությամբ օժտված, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող, օտար լեզուների իմացությամբ երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը, մայիսի 2-ից նախաձեռնել էր անվճար դասընթաց՝ հարթակ ստեղծելով բանիմաց մասնագետների բացահայտման և ՊԵԿ համակարգում աշխատանքի ընդունվելու համար: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի կարծիքով՝ կադրային քաղաքականության թափանցիկությունն ու ճկունությունը փաստող այս նախաձեռնությամբ նոր լիցք կհաղորդվի համակարգին՝ նպաստելով հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխմանը. «Հարկային և մաքսային համակարգերում վերջին տարիներին իրականացվող կադրային բարեփոխման գործընթացը շարունակվում է նաև այժմ: Հարկային ու մաքսային վարչարարության արդյունավետությունը և արդարությունն ապահովելու համար կոմիտեի աշխատակիցների շարքերը պետք է համալրված լինեն մասնագիտական գիտելիքներով և աշխատանքային բարձր կարողություններով օժտված, բացառապես ազնիվ մոտեցումներով առաջնորդվող ծառայողներով: Սա նշանակում է, որ համակարգում սերնդափոխությունն այլընտրանք չունի»:

 Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Ցիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հարաբերություններում կարևոր տեղ ունի […]

Հույն գործարարները Հայաստանը պետք է դիտարկեն որպես հարթակ խոշոր շուկաներ դուրս գալու համար

B4b.am-ը հայտնում է, որ մարտի 19-ին տեղի ունեցած հայ-հունական գործարար համաժողովի ժամանակ այս մասին ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա հայ և հույն գործարարներին կոչ արեց ակտիվանալ բիզնես ոլորտում: «Բարեկամ երկրներ, պետաիրավական հոյակապ դաշտ, գրեթե ռազմաքաղաքական դաշնակցություն, բայց շատ փոքր տնտեսական ակտիվություն: Մեղավորը հայ և հույն գործարարներն են: Ոչ պետությունը, ոչ բիզնես-կառույցները, […]