Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետական գնումներ. Հայաստանը կվերացնի ԵԱՏՄ մասնակիցներին տրվող նախապատվությունը

Վերադարձ լուրերի բաժին

11:29 , 06 Փետրվար 2017

Տեղական արտադրողներին օգնելու համար կառավարությունը տարիներ առաջ հայտարարում էր, որ պետական գնումների ժամանակ հավասար պայմանների առկայության դեպքում նախապատվությունը պետք է տրվի տեղական արտադրողներին։ Դժվար է ասել՝ այդ մոտեցումը իրականում որքանով էր կյանքի կոչվում և ինչ օգուտ տվեց, սակայն կառավարության մոտեցումն այդ հարցում այսօր փոխվել է։

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով պետական գնումների գործընթացում տեղական արտադրողներին նախապատվություն տալու մասին հարցին, նշեց՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետական գնումների համակարգն այն ամենաարդյունավետ գործիքակազմը չէ, որով հարկավոր է խթանել ներքին արտադրողին: Նախարարի խոսքով՝ ներքին արտադրողին խթանելու ճիշտ գործիքակազմը պետք է որոշվի առաջարկի քաղաքականությամբ:

«Շատ ավելի լավ է, որ ներքին արտադրողին օժանդակենք ապահովագրությամբ, վարկերի սուբսիդավորմամբ կամ վենչուրային ֆոնդերի ստեղծմամբ: Պետական գնումների գործիքակազմը բավարար չէ ներքին արտադրողներին խթանելու վերաբերյալ դատողություններ անելու համար»,- ասաց նախարարը: Այսինքն, պետք է այնպես անել, որ տեղական արտադրողի մրցունակությունը բարձրանա և մրցույթի պահին նա արդեն պատրաստ լինի մրցակցել՝ առանց արտոնյալ պայմանների սպասելու։

Նշենք, որ կառավարության մոտեցման փոփոխությունից առաջ՝ փոփոխության էր ենթարկվել նաև պայմանագրաիրավական դաշտը՝ պայմանավորված ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ։

2015թ. ապրիլի 1-ից մինչև 70 մլն դրամ գնումների դեպքում ԵԱՏՄ երկրներին տրվում է 15% գնային նախապատվություն։ Վարդան Արամյանը նշեց, որ այդ պահանջն իր նպատակին չի ծառայում, քանի որ այդ գործիքակազմով  առավելություն է տրվում ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԵԱՏՄ անդամ այլ երկրների կողմից արտադրվող ապրանքներին, ինչը Հայաստանի համար ևս ներմուծում է:

«Ենթադրենք ես 15 տոկոսով ավելի ղազախական արտադրության ապրանքներ եմ գնում` հարց է առաջանում, թե ինչի համար ես պետք է դա անեմ, եթե կարելի է նույն որակի եվրոպական ապրանք գնել, որը ավելի էժան կլինի և կբավարարի իմ պահանջները: Այս տեսանկյունից կարծում ենք, որ այդ գործիքը ներքին տնտեսավարողներին օժանդակելու համար լավը չէ, քանի որ դրանից օգտվելու են նաև արտաքին այլ տնտեսավարողներ: Կարծում ենք, որ մեր նվազ ռեսուրսների պայմաններում դրանք պետք է ավելի նպատակային օգտագործվեն»,- ասաց նախարարը։

Նա նաև հավելեց, որ ԵԱՏՄ երկրների հանդեպ առավելությունը հանելու են, ամենայն հավանականությամբ, կառավարության հաջորդ նիստում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը, եթե դուք ցուցաբերեք ողջախոհություն». Սերժ Սարգսյանը՝ ադրբեջանցի դիվանագետին

Նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովում պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին

Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու դառնալու առաջարկը (տեսանյութ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀԿ-ի կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ

Հանցավորության մակարդակը Երևանում և մարզերում

2017 թվականին Հայաստանում գրանցվել է 20284 հանցագործություն՝ 2017 թվականի 18764-ի դիմաց։