Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալները նվազել են 43.5%-ով

Վերադարձ լուրերի բաժին

16:33 , 06 Մայիս 2020

2020 թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում իրականացված շինարարության ծավալը նվազել է 9.4%-ով: Այդ մասին տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն։

Ըստ ներկայացված տվյալների պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալները նվազել են 43.5%-ով, միջազգային վարկերով ֆինանսավորվող շինարարության ծավալը՝ 54.1%-ով, կազմակերպությունների միջոցով շինարարության ծավալը՝ 0.2%-ով, իսկ բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալներն ավելացել են 11.2%-ով:

Ընդհանուր առմամբ, 2020թ.-ի առաջին եռամսյակում իրականացվել է 43 մլրդ 914.3 մլն ՀՀ դրամի շինարարություն, որից 6 մլրդ 908.7 մլն ՀՀ դրամը՝ պետական բյուջեի, 4 մլրդ 768.9 մլն ՀՀ դրամը՝ միջազգային վարկերի, 25 մլրդ 350.2 մլն ՀՀ դրամը՝ կազմակերպությունների, 11 մլրդ 169.3 մլն ՀՀ դրամը՝ բնակչության միջոցների հաշվին: 2019թ.-ի առաջին եռամսյակում իրականացվել է 47 մլրդ 782.2 մլրդ ՀՀ դրամի շինարարություն:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: