Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետական բյուջեից 10 մլրդ դրամ կհատկացվի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Վերադարձ լուրերի բաժին

19:10 , 18 Մայիս 2020

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման, բուժման, ախտորոշման և այլ համալիր միջոցառումների նպատակով պետական բյուջեի ծախսերը նախատեսվել են 10 մլրդ 203 մլն դրամ: Այդ տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարարության կայքը:

Ըստ b4b.am-ի՝ մայիսի կեսերի դրությամբ՝ այդ ծախսերը կիսով չափ կատարվել են: ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդ անձանց բուժման համար նախատեսվել է 4.5 մրդ դրամ, որից մոտ 2.4 մլրդ դրամն արդեն հատկացվել է: Վիրուսի ախտորոշման համար նախատեսվել է 1.5 մլրդ դրամ, վիրուսի բուժման նպատակով սարքավորումներ ձեռք բերելու նպատակով պլանավորվել է 964 մլն դրամ, վիրուսով պայմանավորված մեկուսացված անձաց կեցության ապահովման նպատակով նախատեսվել է 1.3 մլրդ դրամ:
State_budget_COVID-19_business_news/ Բիզնես նորություններ:_b4b.am-1
Համաշխարհային բանկի աջակցությամբ վիրուսի կանախարգելման և բուժման նպատակով մինչև տարեվերջ կհատկացվի մոտ 1.9 մլրդ դրամ: Մայիսի կեսերին վերջինիս շրջանակներում ծախսվել է ընդամենը 30 մլն դրամ:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: